close

Եղունգները խնամելու կանոնները





 

   

Վարդուհի Պետրոսյան

Եղունգները չկոտրատվելու համար առաջնահերթ է տնային աշխատանքներ կատարելիս, հագուստ կամ ամաններ լվանալիս, անհրաժեշտ է չեռնոցներ կրել, որովհետե լվացող միջոցները իրենց բաղադրության մեջ պարունակում են ձեռքերը և  եղունգները վնասող քիմիական նյութեր։
Տնային պայմաններում եղունգները կարելի է մշակել վաննաներով, քսուքներով։
Հինան ունի բուժող և վերականգնող հատկություն, և պատահական չի եղել հնում կանանց ձեռքերի, ոտքերի եղունգների հինա դնելը։
Հինան օգտակար միջոց է նաև ոտքերի հոտի և քրտնքի դեմ։


Ոտքերի եղունգները խնամելու համար պետք է հինայի լուծույթով վաննաներ ընդունել։ Այս պրոցեսը 3-4 անգամ կրկնելու դեպքում արդյունքն ակնհայտ կլինի։ Ձեռքերը հինայի լուծույթով խնամելու համար անհրաժեշտ է այն վրձնով քսել եղունգների մակերեսին և թողնել 20-30 րոպե։

Եղունգների խնամքի ավելի պարզ միջոց է պանրաջուրը (աղաջուր)։ Աղի մեջ պարունակվող կալցիումը շատ օգտակար է եղունգների սնուցման համար։
Եղունգների աճը խթանող և շերտավորումը կանգնեցնող օգտակար միջոց է գերչակի յուղը, որը ցանկալի է քսել քնից առաջ մաքուր եղունգներին։
Տարածված միջոց է մեջտեղից կիսած կիտրոնի մեջ եղունգների խրելը կամ կիտրոնի հյութը եղունգներին քսելը։ Եվ ընդհանրապես ցանկացած ցիտրուսային մրգի կեղևը  կարելի է կտրատել, լցնել եռացրած ջրի մեջ և եղունգները 20–30 րոպե թողնել այդ զանգվածի մեջ։
Մետաղյա խարտոցները նպաստում են եղունգների շերտավորմանը։
Եղունգների շերտավորմանը խթանում է նաև արյան վատ շրջանառությունը, հետևաբար ձեռքերը պետք է մերսել եղունգների կողքերով բարձրանալով դեպի մատները, ապա մինչև ձեռքի հոդերը։


Եղունգներին ցանկացած լաք քսելուց առաջ անհրաժեշտ է դրանք անգույն լաքով պատել, այնուհետև քսել գունավոր լաքը, որից հետո պատել մեկ այլ լաքով՝ ֆիքսատորով, որը եղունգներին տալիս է փայլ։
Եղունգների շուրջը գտնվող կաշին (կուտիկուլ) անհրաժեշտ է հեռացնել միայն շատ լինելու և եղունգի ազատ շնչելուն խանգարելու դեպքում։
Կուտիկուլը հեռացնելուց առաջ այն փափկացնելու նպատակով պետք է հատուկ գել կամ քսուք քսել, որից հետո հատուկ փայտիկի միջոցով (նարնջի կամ դեղձի փայտից), որը լինում է բարակ, երկար, տափակ ծայրով, կուտիկուլը զգուշորեն ետ հրել, որպեսզի եղունգը չվնասվի։ Այս պրոցեսը կոչվում է չոր մաքրում։
Խնամեք և  պահպանեք ձեր եղունգները։

Վարդուհի Պետրոսյան



Եղունգները խնամելու կանոնները թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی






Աղբյուրը: http://s018.radikal.ru/i516/1303/6d/64e026db9a67.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (05.02.13) | Հեղինակ: Վարդուհի Պետրոսյան W Դիտումներ: 4238 | Տեգեր: եղունգների խնամք | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 180հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика