close

Բանանով այս համեղ դեղամիջոցը բուժում և կազդուրում է




 

   


Սթրեսը բարձրացնում է նյութափոխանակությունն ու «չորացնում» է օրգանիզմում կալիումի պաշարները: Կալիումի մակարդակը կարող եք բարձրացնել բանանի միջոցով:

Միջին չափի բանանը պարունակում է մոտ 450 գ կալիում, ինչը հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է ՝ աթերոսկլերոզի և սրտային հիվանդությունների դեպքում: Բանանը հարուստ է վիտամին C-ով, բջջանյութով, մանգանով և վիտամին B6-ով:

Բանանը պարունակում է 3 տարբեր տեսակի շաքար և մեծ քանակությամբ բջջանյութ:
Բանանը կարող է հաղթահարել մի շարք առողջական խնդիրներ:

Դրանք են՝

Փորկապություն

Բանանը խթանում է մարսողական համակարգի աշխատանքն ու օրգանիզմից դուրս է բերում տոքսիններն ու ծանր մետաղները:

Արագացնում է մարսողությունը

Թարմ մրգեր և բանջարեղեն օգտագործեք: Սա փորկապությունը հանգստացնող ամենապարզ միջոցն է: Բանանը նվազեցնում է փորի փքվածությունն ու հանգստացնում լարվածությունը:

Սթրես- սրթեսը ժամանակակից աշխարհի «ժանտախտն» է: Ինչպես ասացինք՝ սթրեսը բարձրացնում է նյութափոխանակությունն ու «չորացնում» է օրգանիզմում կալիումի պաշարները, իսկ բանանն օգնում է կարգավորել օրգանիզմում կալիումի մակարդակը:
Բարձր ճնշում

Աղի չափազանց շատ օգտագործումն ու կալիումի պակասը բարձրացնում են զարկերակային ճնշումը: Այնպես որ, կալիումով հարուստ մթերքներ օգտագործեք, որպեսզի կարգավորեք զարկերակային ճնշումը:

Կալիումը մեզի միջոցով օրգանիզմից դուրս է բերում աղը: Ճնշումը կարգավորելու համար ամեն առավոտ բանան կերեք:

Բանանը պարունակում է տրիպտոֆան: Այն խթանում է սերոտոնինի արտազատումը: Մեկ բանանը կարող է բարձրացնել սերոտոնինի մակարդակը, ինչը ձեզ ավելի հանգիստ և երջանիկ կդարձնի:




Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (18.06.17) Դիտումներ: 1721 | Տեգեր: դեղամիջոցը, Այս, կազդուրում, բուժում, համեղ, Բանանով | Վարկանիշ: 0.0/0