menu
person

Ատամի ի՞նչ մածուկ ընտրել

 


 

   erkusov.com

Ժամանակակից մածուկները ոչ միայն ատամները մաքրող, այլև դրանց և լնդերի մի շարք հիվանդությունները կանխող, ինչպես նաև բուժող հատկություն ունեն:

Ատամի մածուկի ճիշտ ընտրությունը շատ կարևոր է ատամների և լնդերի առողջության համար: Նրանք, ովքեր բողոքում են արծնափուտից (կարիես), պետք է օգտվեն ֆտորով հարուստ մածուկներից: Պարոդոնթոզի դեպքում խորհուրդ են տրվում տարբեր միկրոտարրեր և աղեր պարունակող մածուկները:

Ամենատարբեր դեղաբույսերի և խոտաբույսերի լուծույթներ պարունակող մածուկները նախատեսված են լնդերի բորբոքումները բուժելու համար:

Սպիտակեցնող մածուկները նրանց համար են, որոնց ատամները դեղնավուն երանգ են ձեռք բերում: Դրանց թվում կան նաև ծխախոտից, թեյից և սուրճից դեղնող ատամների բնական գույնը վերականգնող մածուկներ: Եթե ձեր ատամները ցավում են տաք և սառը կերակուրներից, քաղցրից և թթվից սրսռում են, պետք է օգտվել զգայուն ատամների համար նախատեսված մածուկներից: Երեխաների համար առանձին մածուկներ են վաճառվում: Ի դեպ, ցանկալի է, որ ատամի մածուկները գնեք դեղատներից:


 

 



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր



Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/badf076eaef7-1-.jpg

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (05.10.12) | Հեղինակ: erkusov.com W
Դիտումներ: 4252 | Տեգեր: Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *