menu
person

8 խորհուրդ զարկերակները մաքուր պահելու և արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակից խուսափելու համար

 


 

   

1. Խուսափեք հագեցած ճարպերից ու տրանս-ճարպերից

Հագեցած ճարպերը բարձրացնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Խուսափեք յուղերից, մարգարինից, պանրից, յուղոտ կաթնամթերքներից, կարմիր ու մշակված մսի օգտագործումից:


2. Պատրաստեք օգտակար յուղերի օգնությամբ

Մի օգտագործեք սերուցքային կարագ, մարգարին ու ճարպ: Ընտրեք յուղեր, որոնք պարունակում են մոնոհագեցած ու մոնոչհագեցած ճարպաթթուներ: Դրանք առկա են ձիթայուղի, նշի յուղի ու քունջութի յուղի մեջ:


3. Օգտագործեք օմեգա-3 ճարպաթթուներ

Նրանք օգնում են կանխել աթերոսկլերոզի առաջացման ռիսկը: Այդ ճարպաթթուները առկա են սաղմոնի, թյունոսի, իշխանի, ավոկադոյի, կտավատի սերմերի, ընկույզի, լոբու, կանաչ տերևավոր բանջարեղենի մեջ:


4. Օգտագործեք հնարավորինս քիչ քաղցր

Քաղցրը պարունակում է բավականին շատ ածխաջրեր, որը կարող է հանգեցնել աթերոսկրոլոզի, բարձր զարկերակային ճնշման ու ճարպակալման:


5. Օգտագործեք հնարավորինս շատ բջջանյութ

Բջջանյութը կօգնի կառավարել արյան ճնշման մեջ խոլեստերինի մակարդակը: Օգտագործեք հնարավորինս շատ մրգեր, բանջարեղեններ ու լոբի(խնձոր, ցիտրուս, գարի, ընկույզ, գունավոր կաղամբ, կարտոֆիլ, գազար): Կանանց խորհուրդ է տրվում օրական օգտագործել 21-25 գրամ բջջանյութ, տղամարդկանց՝ 30-38 գրամ:


6. Օգտագործեք հնարավորինս քիչ աղ

Աղը կարող է նպաստել արյան բարձր ճնշմանն ու խցանել զարկերակները:


7. Ազատվեք սթրեսից

Շարունակական սթրեսը կարող է հանգեցնել քրոնիկ բորբոքման, ինչպես նաև բարձրացնել աթերոսկրելոզի զարգացման ռիսկը: Զբաղվեք սպորտով, յոգայով, լսեք երաժշտություն ու դիտեք ֆիլմեր:


8. Մի մոռացեք սխտորի մասին

Հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորը կարող է կրճատել աթերոսկրելոզի զարգացման ռիսկն ու դրական ազդել արյան ճնշման վրա:

 











Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (11.06.17)
Դիտումներ: 1505 | Տեգեր: մեջ, խոլեստերինի, խուսափելու, զարկերակները, բարձր, պահելու, Արյան, մաքուր, մակարդակից, խորհուրդ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *