close

8 դժվարանցանելի հետքեր, որոնք այսուհետև կկարողանաք մաքրել՝ առանց հագուստը փչացնելու




 

   


Հաճախ դժվարանցանելի մի փոքր հետքը կարող է փչացնել մեր սիրելի հագուստը և չիմանալով ինչպես ազատվել այդ հետքերից, մենք ստիպված այդ հագուստը դեն ենք նետում կամ գոնե ձևափոխում: Ձեզ կներկայացնենք մի քանի դժվարանցանելի կեղտաբծերից ազատվելու միջոցներ, որոնք այսուհետ այլևս գլխացավանք չեն լինի ձեզ համար:

Թանաք. Բիծը տրորել սպիրտի մեջ թաթախած բամբակով և լվանալ:

Խոտ. Բամբակը թրջել կիտրոնի հյութով, վրան աղ լցնել  և չորացնել արևի տակ: Մետաքսը լվանալ ջրածնի գերօքսիդով:Կեղտաբծի վրա կարելի է լցնել մի քանի կաթիլ անուշադրի սպիրտ:



Ներկ. Կեղտաբծի տակ դնել չոր գործվածք և տրորել եթերային  յուղի կամ սկիպիդայի մեջ թաթախած բամբակով և լվանալ:

 Մոմ, պարաֆին. Բութ դանակով զգուշորեն մաքրել մոմի հետքերը և հարդուկել գործվածքը ներծծող թղթի երկու շերտի արանքում: Այնուհետև լվանալ:

Կարմիր գինի. Թարմ հետքի վրա աղ լցնել և լվանալ:

Մաստակ. Պնդացնելու համար մի կտոր սառույց դրեք վրան: Այնուհետև բութ դանակով մաքրեք հետքերը : Մնացած հետքը դնել ներծծող թղթի վրա և հակառակ կողմից տրորեք բենզինի, սպիրտի կամ ացետոնի մեջ թաթախած բամբակով ու լվացեք:

Յուղ. Գործվածքը բծի կողմով դնել ներծծող թղթի վրա և ներսի կողմից տրորել բենզինի կամ սպիրտի մեջ թաթախած բամբակով: Այնուհետև թրջել և լվանալ:

Եղունգների լաք. Գործվածքը բծի կողմով դնել ներծծող թղթի մեջ: Ներսի կողմից տրորել եղունգների լաքը մաքրող հեղուկով այնքան, մինչև բիծն անհետանա, ապա լվանալ:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (30.08.20) Դիտումներ: 201 | Տեգեր: մաքրել՝, այսուհետև, Առանց, Կկարողանաք, հետքեր, փչացնելու, դժվարանցանելի, որոնք, Հագուստը | Վարկանիշ: 0.0/0