5 խորհուրդ սննդաբան-բժիշկներից

Սննդաբան-մասնագետների հավաստմամբ` այս խորհուրդներին պետք է հետևեն բոլորը` և' նիհարել ցանկացողները, և' նրանք, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին:
1. Սնվել պետք է հաճախակի, սակայն քիչ-քիչ: Երբեք մի' հրաժարվեք նախաճաշից, ճաշից և ընթրիքից: Հաճախ, բայց փոքր չափաբաժիններով սնվելով` կնպաստեք նյութափոխանկության կարգավորմանը, կխուսափեք ճարպային կուտակումներից:
2. Սննդակարգը պետք է բազմազան լինի. պետք է լինեն և' ախծաջրեր, և' սպիտակուցներ, և' ճարպեր: Այնուամենայնիվ, նախապատվությունը տվեք մրգերին և բանջարեղենին, որոնք հարուստ են նաև վիտամիններով, բջջանյութով, անհրաժեշտ միկրոտարրերով և հանքանյութերով:
3. Մի' չարաշահեք կենդանական ճարպերը, քաղցրեղենը, շաքարն ու աղը, ալկոհոլը:
4. Հրաժարվե'ք գազավորված քաղցր ըմպելիքներից:
5. Պահպանե'ք հեղուկի ընդունման օրվա չափաբաժինը` օրը 2 լ (ջուր, բնական թարմ հյութեր, ապուրներ, թեյ, 1-2 բաժակ սուրճ և այլն):
5 խորհուրդ սննդաբան-բժիշկներից թեմայով այլ հոդվածներ
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/a75841579266-1-.jpg