close

5 փաստ ձմերուկի մասին. Ինչին է օգտակար ձմերուկը և ում է այն հակացուցված




 

   


Ձմերուկը առաջին հայացքից է միայն հաճույքի ու քիմքի համար: Այն իրականում շատ առողջարար է նաև օրգանիզմին ու առողջությանը:  Օրինակ 200 գրամ ձմերուկը պարունակում է 20 տոկոս վիտամին  C և 17 տոկոս վիտամին A: Վերջինս շատ հազվադեպ հանդիպող վիտամինի տեսակ է, որը  բոլոր մթերքներում չէ որ կա: Հաշվի առնելով ձմերուկի «չգնահատված լինելը» օգտակար մթերքների ու մրգերի շարքում Ներկայացնում ենք 5 քիչ հայտնի, իսկ ոմանց համար անհայտ «առողջարար» փաստ ձմերուկի մասին:
 

1. Ձմերուկի բաղադրության մեջ  կա մեծ քանակությամբ լիկոպին: Սա շատ կարևոր նյութ է, որ անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմին: Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից: Ուսումնասիրությունների համաձայն, որպեսզի ձմերուկում լինեն մեծ քանակությամբ հակաօքսդատներ այն հարկավոր է պահպանել սենյակային ջերմաստիճանում:

2. Ձմերուկի հյութը օգնում է մեղմել մկանային ցավերը:  Սրա պատճառը այն է, որ ձմերուկը պարունակում է նաև մեծ քանակությամբ ցիտրուլին: Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, ինչից կախված է օրգանիզմում արյան ճնշումը: Այն մեծացնում է նաև  մկանային սպիտակուցների ավելացման: Հենց այդ պատճառով է, որ ծանր ֆիզիկական մարզումներից հետո ձմերուկի հյութը հանգստացնում է ցավերը մկաններում:

3. Ձմերուկի կեղևի օգտակար հատկությունները:  Թարմ ձմերուկի կեղևը լավ միջոց է գլխացավերի դեմ: Իսկ չորացված ձմերուկի կեղևից կարելի է պատրաստել տարբեր հեղուկներ, որոնք կանխարգելում են միզուղային հիվանդություններից: ԱՅնպես որ մի թափեք ձմերուկի կեղևը այն օգտակար է:

4. Ձմերուկը «դուրս է շպրտում» օրգանիզմից տոքսինները:  Ձմերուկը անփոխարինելի է քրոնիկ լյարդի հիվանդություններ ունեցողների համար: Այն ապատոկսիկավորում է օրգանիզմը  ու օգնում է լյարդի աշխատանքին: Այն նաև օգատակար է թունավորումների դեպքում: Մասնագետները խորհուրդ են տաիս շատ ձմերուկ ուտել հատկապես, հակաբիոտիկների կուրս անցած մարդկանց, քանի որ այն չեզոքացնում է դեղորայքի կողմնակի ազդեցությունը:

5. Ձմերուկի հակացուցումները: Իհարկե, ձմերուկը հաճելի է ուտել և այն օգտակար է գրեթե բոլորի համար: Բայց ինչպես բոլոր դեպքերում, այնպես էլ այս դեպքում, այն հակացուցված է որոշակի հիվանդությունների ու առողջական խնդիրների դեպքում: Այն խորհուրդ չի տրվում դիաբետիկներին, երիկամներում քար ունեցողներին, պիելոնեֆրիտի,  ենթաստամոքսային գեղձի բորբոքման կամ խնդիրների որոշակի աստիճանի դեպքում, ինչպես նաև  շագանակագեղձի հետ կապված խնդիրներ ունեցողներին:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (14.04.18) Դիտումներ: 1511 | Տեգեր: ձմերուկը, ՄԱՍԻՆ., Այն, օգտակար, փաստ, ինչին, Ձմերուկի, ում, հակացուցված | Վարկանիշ: 0.0/0