close

5 բնական միջոց` գլխացավը հաղթահարելու համար




 

   

168.am

 

 

Takprosto.cc կայքը գրում է, որ գլխացավը կարելի է հաղթահարել նաև բնական միջոցներով, և ներկայացնելում է մի քանի  միջոց:

1. Հնդկական ընկույզ և մեղր: Հնդկական ընկույզը մանրացրեք բլենդերի օգնությամբ, ավելացրեք մեղր: Պետք է բավական խիտ զանգված ստացվի: Ցանկության դեպքում կարող եք իմբիր կամ դարչին ավելացնել: Ստացված զանգվածը պահեք սառնարանում և օգտագործեք օրվա ընթացքում 3 անգամ, 1 ճաշի գդալ՝ մինչև սնվելը:

2. Սոխի հյութ և մեղր: 1 բաժակ մեղրը խառնեք 1/3 բաժակ սոխի հյութի հետ: Խառնուրդը պահեք սառնարանում: Չնայած համն այնքան էլ հաճելի չէ, սակայն այն շատ օգտակար է: Օրվա ընթացքում օգտագործեք 3 անգամ, ամեն անգամ՝ 1 թեյի գդալ: Այն կօգնի ամրացնել նաև իմունիտետը:

3. Նռան, խնձորի, գազարի հյութ: Տանը պատրաստեք նռան, խնձորի և գազարի հյութ: Այն կօգնի մաքրել անոթները: Ամեն օր նախքան հաց ուտելը խմեք կես բաժակ հյութ:

4. Կռատուկի թուրմ: Չորացրեք կռատուկի տերևները: 10գ տերևի վրա տաք ջուր լցրեք և թողեք թրմի 10 ժամ: Նախաճաշից 30 րոպե առաջ 4 ճաշի գդալ խմեք: Օգտագործեք մեկ ամսվա ընթացքում:

5. Չրեր և մանդարին: Ամեն օր նախաճաշից առաջ մեկ մանդարին կերեք, մի քանի չամիչ և հնդկական ընկույզ: 15 րոպե անց անպայման 1 բաժակ լիմոնով ջուր խմեք: 15 րոպե անց կարող եք նախաճաշել:

 

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (05.03.16) | Հեղինակ: 168.am W Դիտումներ: 2586 | Տեգեր: առողջություն, օգտակար խորհուրդներ | Վարկանիշ: 0.0/0