close

11 ձմեռային հնարք, որոնց չտիրապետողները ջերմության համար կրկնակի են վճարում




 

   

Entertrain

Ահա 11 ձմեռային հնարք, որոնց չտիրապետողները ջերմության համար կրկնակի են վճարում:

Ինչպես տնտեսել ջեռուցման վրա

1. Ջերմության մի մասը, որը տալիս են մարտկոցները, չեզոքացնում է պատերից ներթափանցող ցուրտը: Պատին մի քիչ ռադիատորի չափը գերազանցող փայլաթիթեղ կպցրու: Այս հնարքը 2-3 աստիճանով կավելացնի տարածքի տաքությունը:

2. Եթե հին փայտե պատուհանները փոխել չի ստացվում, աշխատիր առավելագույնս հերմետիկացնել դրանք: Պատուհանի փեղկերի միջև անցքերում կաուչուկ դիր, իսկ պատուհանի և շրջնակի միջև անցքը կպցրու սիլիկոնի հիմքով հերմետիկ նյութով:

3. Բայց հաճախ ժամանակակից պատուհանները ևս կարող են ցուրտը ներս թողնել: Ստուգիր՝ արդյոք ճիշտ կարգավորված է բռնակը և արդյոք ճիշտ է դրված պատուհանի սեղմման ռեժիմը: Ուշադրություն դարձրու նաև սեղմող ռետիններին. եթե փչացել են, փոխիր: Այս միջոցները կօգնեն ևս 1-2 աստիճան ջերմություն պահպանել:

4. Ահա այսպիսի կատվիկը չի թողնի, որ քամին թափանցի սենյակ:
5 Ջեռոցում ուտեստներ պատրաստելուց հետո դրա դուռը բաց թող, որպեսզի լրացուցիչ ջերմությունը տարածվի սենյակում:

5. Եթե տարածքում շատ ցուրտ է, այսպիսի էկոլոգիական տաքացուցիչ պատրաստիր: Էլեկտրականություն չի սպառում, իսկ ջերմությունը բավարար է ողջ սենյակը տաքացնելու համար:

6. Վառ արևոտ օրերին վարագույները բացիր, որ առավելագույնս լույս և ջերմություն գա ներս: Բայց հենց արևը մայր է մտնում, պատուհանները դադարում են ջերմություն փոխանցել, ընդհակառակը՝ նպաստում են տան սառելուն: Դրանք փակիր մուգ վարագույրով:

7. Ձմռանը մեծ կահույքը հեռացրու տաքացուցիչներից ջերմության տարածմանը չխոչընդոտելու համար: Պահարաններն էլ կարելի է դնել սառը պատերի երկայնքով:

8 Բարձր մազիկներով գորգը հատակին մինչև 1 աստիճան ջերմություն է պահում:

9. Տաք լոգանքից հետո լոգարանի դուռը բաց թողեք:

10. Բարձր հարկերի բնակիչները լավ կլինի՝ մասամբ փակեն օդափոխությունը 0,5-1 աստիճան տաքություն պահպանելու համար:


Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (26.01.21) | Հեղինակ: Entertrain W Դիտումներ: 467 | Տեգեր: Ձմեռային, որոնց, 11, Են, չտիրապետողները, ջերմության, ՀԱՄԱՐ, կրկնակի, հնարք, վճարում | Վարկանիշ: 0.0/0