«Թքած ունենալու նուրբ արվեստը» ասում է... Մեջբերումներ ռեկորդային վաճառք ունեցած գրքից

Ինչքան շատ ես փորձում հարստանալ, այդքան ավելի աղքատ ու թերարժեք ես քեզ զգում՝ անկախ նրանից, թե որքան փող ես իրականում վաստակում: Ինչքան ավելի ինքնամոռաց ես փորձում առավել սեքսուալ ու ցանկալի լինել, այնքան ավելի այլանդակ ես քեզ պատկերացնում՝ անկախ քո իրական ֆիզիկական տվյալներից: Որքան շատ ես ուզում լինել երջանիկ ու սիրելի, այդքան ավելի միայնակ ու երկչոտ ես դառնում: Որքան շատ ես ուզում հոգեպես հարուստ դառնալ, այդքան ավելի եսակենտրոն ու ցածր ես դառնում այդ ճանապարհին:
Մեր այսօրվա հասարակությունը տառապում է սոցիալական ցանցերում տարածված սպառողական մշակույթի խայծերով՝ «վայ, նայիր՝ իմ կյանքը քոնից ինչքան լավն է»: Ու ծնվում է մի սերունդ, որը կարծում է, թե բացասական փորձառությունը՝ մտահոգությունը, վախը, մեղքը, վատ բան է:
Շարունակությունը` հոլովակում:
Տեքստը՝ այստեղ.
Գիրքը կարող եք առցանց պատվիրել այստեղ.
«Թքած ունենալու նուրբ արվեստը» ասում է... Մեջբերումներ ռեկորդային վաճառք ունեցած գրքից թեմայով այլ հոդվածներ
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی