close

Պուտինի ավտոտնակի ամենահայտնի մեքենաները (ֆոտոշարք)




 

   


 


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ավտոտնակում, իհարկե շատ ավտոմեքենաներ ունի: Բայց կան նաև մի քանիսը, որոնց Պուտինն առանձնահատուկ է վերաբերվում: 

Առանձնահատուկ վերաբերմունքի պատճառն իհարկե թանկարժեք լինելու և ժամանակակից լինելու մեջ չէ:

Shabat.am ներկայացնում է Պուտինի 6 ամենասիրելի մեքենաները:


1. «ГАЗ 21»

Պուտինի այս մեքենայի մասին հանրությունը իմացավ 2005թ.-ին, երբ հյուրընկալել էր Ջորջ Բուշին: Նրանց համատեղ լուսանկարն այս մեքենայում շատ կարճ ժամանակահատվածում հայտնվեց առաջատար բոլոր պարբերականներում:
 

 

2. «ВАЗ 2121 Нива»

Այս մեքենայի առկայությունը Պուտինի ավտոտնակում զարմանալի չէ: Այս մոդելը սովորականից տարբերվում է ավելի կոպիտ տեսքով և դիմացի երկաթային հատվածով: Հավելենք, որ այն գնահատվում է մոտավորապես 360 հազար ռուբլի:

 

3. «ЗАЗ-966»

Այս հայտնի  «Զապորոժեցը» վաղուց համարվում է Պուտինի ընտանեկան սեփականությունը: Պուտինը պատմել է, որ այս մեքենան նրա մայրը շահել է վիճակախաղով: Այդ ժամանակ Պուտինը սովորել է 3-րդ կուրսում, իսկ մայրը որոշել է այն նվիրել որդուն:
 

 

4. «Mercedes-Benz S600 Guard Pullman»

Սա համարվում է Պուտինի հիմնական աշխատանքային ավտոմեքենան: Այն սովորական արտադրությունից տարբերվում է չափսերով և անվտանգության հատուկ համակարգով:

 


 

5. «Mercedes-Benz Sprinter»

Պուտինը ՌԴ տարածքում հաճախ է ճամփորդում ավտոմեքենայով: Այս ավտոմեքենան հատուկ վերաստեղծվել է Պուտինի ճամփորդումների համար:
 


 

6. «Lada Kalina Sport»

2010 թ.-ի օգոստոսի 28-ին Պուտինն այս դեղին Լադայով մասնակցել է Խաբարովսկ-Չիտա ճանապարհներով կայացած ավտովազքին: 

 

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (30.07.16) Դիտումներ: 2519 | Տեգեր: մեքենաները, (ֆոտոշարք), ավտոտնակի, Պուտինի, ամենահայտնի | Վարկանիշ: 0.0/0