close

Կյանքի մասին 8 խորհուրդ Պլատոնից, որոնք իմանալուց հետո ավելի իմաստուն կդառնաք




 

   


Պլատոնը հայտնի է աշխարհին ոչ միայնի որպես առաջին բարձրագույն կրթական հաստատության հիմնադիր, այլև որպես պատմության ամենախելացի մարդկանցից մեկը։ Նա համարվում է փիլիսոփայության զարգացման նշանավոր գործիչներից մեկը, ով մեծ ավանդ ունի այդ զարգացման գործում։ 

Եվ չնայած որ նրա մահից շատ տարիներ են անցել, Պլատոնի իմաստությունը մինչ օրս կարող է օգնել Ձեզ ավելի լավ կյանքով ապրել։ 

Պլատոնը ծնվել է Աթենքի մոտ գտնվող Էգինա կղզում, ազնվական ընտանիքում։ Նրա հայրը սերում էր Ատտիկայի վերջին թագավոր Կոդրոսի տոհմից, իսկ մայրը՝ նշանավոր օրենսդիր Սոլոնի տոհմից։ Նա երկրորդն էր հին հույն փիլիսոփաների երրորդության մեջ՝ հաջորդելով Սոկրատեսին և նախորդելով իր աշակերտ Արիստոտելին։

Կրթություն. Նախնական կրթությունը ստանալուց հետո նա սկսում է զբաղվել փիլիսոփայությամբ։ Սովորել է նախ Հերակլիտեսի հետևորդ Կրատիլոսի մոտ, ապա Սոկրատեսի։ Վերջինիս մահից հետո Պլատոնը թողնում է Աթենքն ու շուրջ մեկ տարի ապրում Մեգարայում։

Վերադառնալով Աթենք՝ նա շուտով մեկնում է Հարավային Իտալիա և Սիցիլիա։ Սիրակուզայում Պլատոնը մտերմանում է Դիոնի բռնակալ Դիոնիսիոսի բարեկամի հետ, ով պյութագորական փիլիսոփայության հետևորդներից էր։

Այստեղ Պլատոնը փորձում է կյանքի կոչել պետության մասին իր գաղափարները, սակայն պալատական ապստամբությունների պատճառով խիստ սրվում են Դիոնիսիոսի և Պլատոնի միջև հարաբերությունները։ Բռնակալը վաճառում է Պլատոնին որպես ստրուկ, որին Էգինայի ստրկավաճառանոցից գնում է կիրենիակ Անիկերիդեսը։ Վերջինս ազատում է Պլատոնին՝ հրաժարվելով վերցնել նրա ընկերների հավաքած գումարը։

Դպրոցի հիմնումը և մահը. 

Վերադառնալով Աթենք՝ Պլատոնը մ.թ.ա. 487 թվականին աթենացի հերոս Ակադեմոսի այգում հիմնում է իր դպրոցը, որը ստանում է Ակադեմիա անունը։ Մեկ տարի անց, երբ մահանում է Դիոնիսիոս բռնակալը, Դիոնի հրավերով Պլատոնը կրկին մեկնում է Սիրակուզա՝ հույս ունենալով իրագործել իդեալական պետության մասին իր նախագիծը։ Սակայն այս անգամ էլ նրա առաքելությունը անհաջողության է մատնվում և նա կրկին վերադառնում է Աթենք, որտեղ էլ մ.թ.ա. 347 թվականին կնքում է իր մահկանացուն։ Դիտեք կից հոլովակը:


Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (04.03.20) Դիտումներ: 901 | Տեգեր: կյանքի, ավելի, Իմաստուն, կդառնաք, իմանալուց, հետո, որոնք, Պլատոնից, Դուք, մասին, խորհուրդ | Վարկանիշ: 0.0/0