close

Հանճարների տարօրինակ սովորությունները, որոնք ձեզ կզվարճացնեն




 

   


Հանճարները միշտ էլ անկանխատեսելի են։ Մեզ դժվար է հասկանալ նրանց աշխարհայացքն ու տարօրինակ սովորությունները։ Հետաքրքիր տեղեկություններ ենք ներկայացնում համաշխարհային հայտնի դեմքերի տարօրինակությունների մասին։

Լուսանկարները՝ հոլովակում:



Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Կոմպոզիտորը կոպիտ հումորի սիրահար էր։ Նա հաճախ էր սիրում կատակել հետույքի և մարմնի այդ մասի հետ կապված ամեն ինչի շուրջ։

Սթենլի Կուբրիկ

Ռեժիսորը սարսափելի կատվասեր էր։ Մի անգամ նա նույնիսկ 18 կատու է տանը պահել։

Լեոնարդո դա Վինչի

Մեծ նկարիչը չէր ցանկանում իր ժամանակը ծախսել քնի վրա։ Նա օրվա ընթացքում կարճ ինտերվալներով էր քնում։

Սալվանդոր Դալի

Դժվար է պատկերացնել ավելի էքստրավագանտ մարդու, քան Դալին է։ Նկարիչը պաշտում էր իր կնոջը։ Նա կնոջն իսկական դղյակ էր նվիրել և խնդրի առաջ կանգնել. կինն արգելել էր Դալիին այցելել իրեն՝ առանց գրավոր հրավերի։

Լև Տոլստոյ

Ռուս մեծ գրողը նախընտրում էր սեփական արտադրության իրերը կրել։ Տոլստոյի մտերիմները հատկապես շատ էին հավանել նրա երկարաճիտ կոշիկները, որ ինքն էր պատրաստել։

Օնորե դե Բալզակ

Օնորե դե Բալզակը ամենահայտնի սրճամոլն էր։ Նա օրական 50 բաժակ սուրճ էր խմում։

Միքելանջելո

Նկարիչը չէր սիրում լոգանքը։ Նա քնում էր կոշիկները և հազվադեպ էր փոխում հագուստը։

Վիրջինիա Վուլֆ, Ֆրիդրիխ Նիցշե

Նրանք կանգնած էին աշխատում՝ տվալ մեթոդն ավելի արդյունավետ համարելով։

Ֆրիդա Կալո

Նկարչուհին շատ էր սիրում կենդանիներին։ Նրա տանը ոչ միայն շներ կային, այլև թութակներ, կապիկներ, ճնճղուկներ և նույնիսկ եղնիկներ։

Պաբլո Պիկասո

Պաբլո Պիկասոյի ատրճանակն ամենուր իր հետ էր։ Այո, տաքարյուն իսպանացիների հետ լավ է չվիճեք։



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (02.09.20) Դիտումներ: 146 | Տեգեր: սովորությունները, հանճարների, կզվարճացնեն, որոնք, ձեզ, տարօրինակ | Վարկանիշ: 4.0/1