close

«Երեխայիս հայրն առ այսօր ցանկություն չունի տեսնելու աղջկան». Սաթենիկ Հազարյան. Bravo.am




 

   

Bravo.am

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանին թե՛ հեռուստաէկրաններին, թե՛ թատրոնի բեմում և թե՛ իրական կյանքում միշտ կարելի է տեսնել լայն ժպիտով, անսպառ դրական էներգիայով և բարձր տրամադրությամբ: Էկրանից այն կողմ իր լսարանին նա դրական հույզեր է փոխանցում և փորձում միշտ այդպիսին մնալ:

Ինչպես գիտենք, դերասանուհին ունի 2 երեխա` 13-ամյա Ալենն ու 5.5 տարեկան փոքրիկ Լյուսին: Իրականում շատերը չգիտեն, թե որքան դժվարությունների միջով է անցել դերասանուհին, ինչ աշխատասիրության և փորձությունների շնորհիվ է նա կարողանում անդադար ժպտալ և որքան տրորված ու խեղդված ցավ կա այդ ժպիտի տակ: Նրա ամուսնալուծության և երեխաներին միայնակ մեծացնելու մասին խոսակցություններ շատ են եղել, սակայն դերասանուհին երբևէ չի բարձրաձայնել և ոչ մի անգամ այս թեմային չի անդրադարձել իր տված հարցազրույցներում:


Տարիներ անց Սաթենիկն այսօր իրեն այնքան կայացած և ուժեղ է համարում, որ առաջին անգամ խոսում է ամուսնու` այլ կնոջով տարվելու, իրեն հղի կարգավիճակում միայնակ թողնելու, երեխաներին միայնակ մեծացնելու եւ նախկին ամուսնու անտարբերության մասին: Անկեղծ եւ էքսկլյուզիվ հարցազրույցը դերասանուհին վստահել է BRAVO.am-ին:

Կանայք բնության հրաշքն են

Աստված կնոջը ստեղծել է միանշանակ մայրանալու համար: Կնոջ ամենամեծ ստեղծագործությունն երեխան է: Այդտեղ են սրվում մեր բնազդները: Մեր օրերում ժամանակների, քաղաքականության թե նոր բարքերի բերումով կանայք ավելի խոցելի են դարձել: Շատ կանայք մեր հասարակությունում նաեւ հայր են, տատիկ, պապիկ, գումար աշխատող, տղամարդու բեռը կիսող. կեցցե՛ն կանայք, բնության հրաշքն են նրանք:

Կինը գեղեցիկն է

Կինը գեղեցիկն է, որ կարող է քանդել, բայց եւ կառուցել շատ ամուր, գժի պես սիրել, բայց ատել մոլագարի պես, հրահրել պատերազմներ, բայց եւ պարտադրել խաղաղություն:


Ես, իհարկե, ուժեղ եմ

Կանայք ուժեղ են, քանի որ պարտվել գիտեն, ամուր են, քանի որ սիրել գիտեն: Դե հիմա ասեք՝ տղամարդիկ ուժե՞ղ են (ժպտում է – հեղ․): This is the man’s world՝ հայտնի երաժիշտները վաղուց կանանց զգուշացրել են: Հարցնում եք` ես ուժե՞ղ եմ, ես ձեզ ասում եմ` ուժեղ եմ, իհարկե: Եվ, առհասարակ, ուժեղ ենք՝ ես, Դուք, աշխարհի բոլոր կանայք: Քանի որ, պարզվեց, մենք առանց նրանց կարողանում ենք, նրանք առանց մեզ` ոչ: Հիմա հարց` ուժե՞ղ ենք, թե՞ ոչ (ժպտում է – հեղ․):

Պարզվեց` ամուսինս ուրիշ կնոջով է տարվել

Կանկեղծանամ առաջին անգամ բարձրաձայն: Այո, ամուսնացած էի, ունեի առաջնեկիս, երբ պարզվեց՝ ամուսինս ուրիշ կնոջով է տարվել: Այդ բարդ փուլում իմացա, որ սպասում եմ երկրորդ երեխայիս` չքնաղ Լյուսիին: Ունեի երկու տարբերակ` չմայրանալ երկրոդ անգամ կամ զգալ մայրական բերկրանքը երկրորդ անգամ: Իհարկե, ես ընտրեցի երկրորդ տարբերակը: Ամուսնուցս ստացա մինչեւ այսօր վերջին SMS-հաղորդագրությունը․ «Այլեւս քեզ մոտ չեմ վերադառնալու»: Երեւի կհարցնեք` ի՞նչ արեցի. ուշագնաց եղա: Մայրս, երբ կյանքից հեռացավ, ես դեռ 9 տարեկան էի. այնքան ցավ եմ ապրել եւ միշտ մտածում էի, որ կյանքում երեխաներս միայնակ չլինեն իմ կողմից, բայց պարզվեց՝ երեխայիս հայրը առ այսօր ցանկություն չունի տեսնելու լուսե Լյուսիին: Ի՞նչ արեցի ես: Նկարահանվեցի ֆիլմերում, մասնակցություն ունեցա տարբեր հեռուստահաղորդումներին, գնացի մարզասրահ, հավաքեցի ինձ եւ ունեցա իմ տաքուք ընտանիքը: Ինձ պես մայրերը շատ են. համբուրում եմ բոլորին: Հիմա ես եմ ձեզ հարցնում` ուժե՞ղ են կանայք:

Շարունակությունը սկզբնաղբյուրում.



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (04.08.20) | Հեղինակ: Bravo.am W Դիտումներ: 362 | Տեգեր: Հազարյան., չունի, ցանկություն, առ, Սաթենիկ, աղջկան»., հայրն, Bravo.am, Այսօր, տեսնելու, «Երեխայիս | Վարկանիշ: 0.0/0