close

Էլեն Ասատրյանը վիրահատել է քիթը




 

   


Էսթետիկ նկատառումներով քթի ձեւի փոփոխություն է արել սերիալներից հայտնի դերասանուհի Էլեն Ասատրյանը։ Նա Ինստագրամի stories բաժնում հետեւորդներին պատմել է, որ վիրահատվել է մեկ ամիս առաջ:

«Ընդհանուր նրբացում է կատարվել։ Ոսկրերի դեֆորմացիա կար ու նաեւ արտաքինից փոքրիկ թերություն, իսկ ավելի ճիշտ՝ ինձ դուր չէր գալիս իմ աջ պրոֆիլը», - նշել է Էլենը:

Նա նաեւ ասել է, որ ընդհանուր անզգայացումից (նարկոզ) չի վախեցել, հետվիրահատական ցավեր էլ չի ունեցել:

«Միայն ուռածություն կար հոնքերիս արանքում: Ամեն օր քթիս տեսքն ավելի է սիրունանում: Քանի որ իմ խնդիրը քթի ձախ հատվածում էր, կապտել էր միայն ձախ աչքիս շուրջը, այն էլ` մի փոքր կետով: Զարմանալի է, բայց ինձ տեսնողների հավատը չի գալիս, որ ես վիրահատվել եմ ընդամենը մեկ ամիս առաջ»,-պատմել է Էլենը:


Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (04.02.21) Դիտումներ: 451 | Տեգեր: Էլեն, Ասատրյանը, քիթը, վիրահատել | Վարկանիշ: 0.0/0