close

Մարդիկ նույնպես «հոտոտում են» միմյանց




 

   


Հանդիպելիս մարդիկ իրար ձեռք են սեղմում, իսկ կենդանիները հոտոտում են միմյանց: Շատ բան կարելի է հասկանալ տվյալ անձի մասին նրա ձեռքը սեղմելիս: Սակայն պարզվում է՝ մենք գնահատում ենք ոչ միայն ձեռքը սեղմելու ուժը և տևողությունը, այլև՝ զրուցակցի հոտը:

Վեյցմանի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մարդիկ նույնպես հոտ են քաշում միմյանցից. ձեռքսեղմումից հետո մենք փորձում ենք ձեռքը մոտեցնել քթին, որպեսզի պարզենք՝ ինչ բույր ունի զրուցակիցը:

Հետազոտությանը մասնակցել է շուրջ 280 մարդ: Գիտափորձի ընթացքում մասնակիցները պետք է ողջունեին միմյանց: Նրանց վարքը նկարահանվել է տեսախցիկի օգնությամբ: Արդյունքում պարզվել է, որ ձեռքսեղմումից հետո մարդն ավելի երկար ժամանակ է պահում ձեռքերը քթի մոտ և առավել հաճախ դիպչում է դեմքին այն ձեռքով, որով ողջունել է զրուցակցին: Համոզվելու համար, որ տվյալ երևույթն իսկապես տեղի ունի, և ձեռքի շարժումները պատահական բնույթ չեն կրում, հետազոտության հեղինակներն օգտագործել են նաև դեպի քիթ եկող օդային հոսանքները չափող հատուկ սարքեր: Արձանագրվել է մեկ այլ հետաքրքիր փաստ ևս. մարդը ձեռքից հոտ էր քաշում, եթե ողջունել էր նույն սեռի զրուցակցի (այսինքն՝ տղամարդը ողջունել էր տղամարդու, կինը՝ կնոջ):

Մարդկանց հոտառությունը, անշուշտ, չի կարող համեմատվել կենդանիների հոտառության հետ: Սակայն հոտը կարող է անգիտակցաբար ազդել մեր վարքագծի վրա: Մեր շատ հեռավոր նախնիները միմյանց ողջունելիս, հավանաբար, մյուս կենդանիների նման՝ հոտոտել են միմյանց: Մեր օրերում մարդն իրեն այդպիսի բան թույլ տալ չի կարող: Այդ պատճառով էլ դիմում է խորամանկ քայլի. փորձում է հոտոտել ձեռքը ձեռքսեղմումից հետո:
 

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (28.05.15) Դիտումներ: 1660 | Տեգեր: Սա հետաքրքիր է, Հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0