menu
person

Ինչի համար են կոշիկի տուփի մեջ գնդիկներով լի պարկիկներ դրվում

 


 

   

 

Նոր կոշիկ գնելուց հետո մենք հաճախ շտապում ենք դեն նետել կոշիկի տուփերի մեջ դրված՝ գնդիկներով լցված թղթե փոքրիկ պարկերը: Իսկ ինչի՞ համար են նախատեսված այդ գնդիկներն ու ի՞նչ բաղադրություն ունեն դրանք:

Դրանց անվանումը սիլիկոգել է, այն արտադրվում է քիմիական արդյունաբերության մեջ ու արդյունավետ սորբենտ է (պինդ կամ հեղուկ նյութ, որ կլանում է խոնավությունը, գազերը և այլն):


Սիլիկոգելային գնդիկներով պարկիկները դրվում են կոշիկի տուփի մեջ` խոնավություն կլանելու նպատակով: Բացի այդ, դրանք կլանում են նաև կոշիկի արտադրության կեջ կիրառվող նյութերի` ներկերի, սոսնձի, լուծիչների և քիմիական այլ նյութերի հոտերը:
 
Իսկ կարելի՞ է արդյոք բացել այդ գնդիկների թղթե պարկը: Այդ գնդիկներն անվտանգ են մարդու համար, դրանք վնասակար նյութեր չեն արտանետում ու ձեռք տալը վտանգավոր չէ: Բայց դրանք ուտելը խիստ արգելվում է, արգելող գրություն կա նաև հենց պարկի վրա:
 
Սիլիկոգելի պարկիկները կարելի է կիրառել նաև կենցաղում. օրինակ` դրանք կարելի է տեղադրել լվացքի փոշու տուփերի մոտ ու դրանք կմնան չոր, քանի որ սիլիկոգելը կկլանի լոգարանի խոնավությունը: Սիլիկոգելը կարելի է թողնել նաև կոշիկի մեջ, հագուստի պահարանում և այլն:
 
Սիլիկոգելի կիրառումը կթեթևացնի նաև տնային կենդանի պահողների հոգսը: Այն կարող է կլանել կենդանիների վատ հոտը: Այնպես որ, երբեք միʹ շտապեք դեն նետել գնդիկներով լի այդ փոքրիկ տուփիկները:

 



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (02.09.16)
Դիտումներ: 2129 | Տեգեր: գնդիկներով, մեջ, Են, տուփի, լի, կոշիկի, ինչի, պարկիկներ, ՀԱՄԱՐ, դրվում | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *