close

Հզոր կանանց 10-նյակը, ովքեր փոխել են աշխարհը




 

   

analitik.am

Այս կանանց մասին լեգենդներ են հյուսվում, գրքեր են գրվում եւ ֆիլմեր նկարահանվում: Եվ այդ ամենն այն պատճառով, որ նրանց ուժեղ ոգին, գեղեցկությունը եւ աներեւակայելի համարձակությունը օգնել են նրանց համընդհանուր ձանձրալի կանոններից վեր բարձրանալ այն աշխարհում, որը ղեկավարում էին տղամարդիկ:

1. Կլեոպատրա. արդեն ավելի քան 2 հազարամյակ չեն դադարում կրքերը հայտնի կայսրուհու շուրջ, ով պատմության ամենահայտնի դեմքերից մեկն է: Կլեոպատրա 6-րդ Ֆիլոպատրան Հին Եգիպտոսի վերջին կայսրուհին էր: Կամազուրկ եւ թույլ ղեկավարներից հետո վերջապես Եգիպտոսի գահին ուժեղ ղեկավար էր: սակայն կայսրուհին իշխանության գլուխ եկավ այն ժամանակ, երբ Եգիպտոսի աստղն արդեն մարում էր: Աշխարհում որոշումներ էր կայացնում Հռոմը, որը զավթում էր հարեւան երկրները եւ վերածում դրանք իր նահանգների: Եգիպտոսի օրերը հաշված էին, սակայն Կլեոպատրան ամեն դեպքում պայքարում էր` ամեն մի հնարավորություն օգտագործելով իր երկրի փրկության համար:

2. Գեղեցկուհի Հեղինե. Հին ժամանակների բազմաթիվ կուրտիզանուհիներից առաջնային տեղն անկասկած գրավում է Հեղինեն` Ատրիդ Մենելայոսի կինը, մի կին, որին նվաճելու համար տեղի ունեցավ Տրոյան կործանած պատերազմը: Հեղինեն սիրո ճանապարհին էր հայտնվել շատ վաղ տարիքում, եւ դա չէր կարող հետք չթողնել նրա հոգեկան աշխարհի, ինչպես նաեւ հետագա ճակատագրի վրա:

3. Ժաննա դ’Արկ. նա Հարյուրամյա պատերազմի ամենահայտնի դեմքերից մեկն էր: Ֆրանսիացի հետազոտողները պնդում են, որ “Օռլեանի կույսի” կերպարը հոգեբանական զենք էր հանդիսանում Ֆրանսիայի համար` Անգլիայի դեմ պատերազմում: 

4. Ինդիրա Գանդի. Գանդին իր երկրի պատմության մեջ հայտնվեց ոչ միայն որպես առաջին կինը, ով մի քանի տարի շարունակ ղեկավարեց երկրի կառավարությունը: Խելացի եւ էներգիայով լի այս քաղաքական գործիչը շատ բան է արել իր երկրի միջազգային վարկանիշի ամրապնդման համար` դառնալով ռազմական բլոկների Չմիավորման շարժման առաջնորդներից մեկը: Այսօր Գանդիի անունը հարգանքով են արատասանում ոչ միայն Հնդկաստանում, այլ նաեւ ողջ աշխարհում:

5. Եղիսաբեթ 2-րդ. փոխվել են վարչապետները, սկսվել եւ ավարտվել են պատերազմներ, կործանվել են կայսրություններ եւ աշխարհի քարտեզի վրա նոր երկրներ են հայտնվել: Միայն բրիտանական թագուհին եւ միապետությունն անփոփոխ են մնացել:

6. Մարգարեթ Թետչեր. վարչապետ Թետչերի կառավարման 11 տարիների ընաթցքում Մեծ Բրիտանիայի տնտեսական աճի միջին տեմպը 3 անգամ ավելի բարձր  էր, քան դրան նախորդող տասնամյակում եւ ամենաբարձրը` աշխարհի բոլոր զարգացած երկրների շարքում, բացառությամբ Ճապոնիայի: Մեծ Բրիտանիային հաջողվեց մոդեռնիզացնել իր տնտեսությունը:

7. Մայր Թերեզա (աշխարհիկ կյանքում`Ագնեսա Գոնժա Բոյակշու). մայր թերեզայի բարեգործությունների մասշտաբները տպավորիչ են: Մի կին,ով ոչնչից, հիմնվելով միայն իր բարության եւ խանդավառության վրա, հիմնեց Գթասրտության Միաբնաույթունը: Այժմ այս բարեգործական կազմակերպությունը շուրջ 300 հազար անդամ ունի աշխարհի 80 երկրներում: Դա մանկատների, խնամքի կենտրոնների, ապաստանների գլոբալ ցանց է: Միայն կալկաթայի բորոտների վերակենդանացման կենտրոնում միաժամանակ բուժվում եւ տարբեր տնային աշպատանքներ է սովորում մոտ 10 հազար մարդ:

8. Արքայադուստր Դիանա. Դիանա Ֆրենսիս Սփենսերը` Ուելսի արքայադուստրը, այն կինն էր, որին նույնիսկ  մահը չկարողացավ զրկել համազգային սիրուց:

9. Կոկո Շանել. Գաբրիել Բոնյոր-Շանելը 20-րդ դարի նորաձեւության պատմության ամենակարեւոր դեմքն է: Նա կանացի նորաձեւության մեջ հեղափոխական փոփոխություններ ներմուծեց` վանդակավոր տաբատներ, կարճ սանրվածք եւ նրա հայտնի “սեւ փոքրիկ զգեստը”: Տիկին Շանելը նաեւ ստեղծեց “Շանել #5” օծանելիքը, որը դարձավ ամենահայտնին աշխարհում եւ հետագա սերունդների կողմից ընդունվեց որպես արվեստի ստեղծագործություն:

10. Մերլին Մոնրո. կին, ով կյանքից հեռացավ չհասկացված…եւ այն, որ նրա մահից ավելի քան 30 տարի հետո էլ կենդանի են նրա մասին հիշողությունները, ապացուցում է այն, որ նա համաշխարհային կինոյի պատմության մեջ ավելին է եղել, քան պարզապես գեղեցիկ եւ սեքսուալ շիկահեր:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (19.06.17) | Հեղինակ: analitik.am W Դիտումներ: 1151 | Տեգեր: 10-նյակը, Են, աշխարհը, Կանանց, փոխել, ովքեր, հզոր | Վարկանիշ: 0.0/0