close

Հուզիչ պատմություն այն մասին, թե ինչպես է փոխնակ մորը դիմելուց հետո կինը հղիացել




 

   

impoqrik.am

Առաջին իսկ զրույցի ժամանակ զգացվեց, որ ամուսիններն այնքան սիրով էին,  որ չնայած հոգնությանն ու հիասթափություններին,  տրամադրված էին շատ մարտական: Հատկապես ամուսինը զրույցի ընթացքում ասաց, որ  պիտի շատ երեխաներ ունենա:

Երկար զրույցից հետո որոշեցին ևս մեկ  արտամարմնային բեղմնավորման փորձ կատարել մեր կլինիկայում:  Ցավոք, այդ փորձը նույնպես անհաջող ստացվեց: Եվ ես ստիպված առաջարկեցի դիմել փոխնակ մայրության ծրագրին: Բարեբախտաբար, այս անգամ փոխնակ մայրն առաջին իսկ փորձից հղիացավ և այս գեղեցիկ զույգին բալիկ պարգեւեց: Բայց քանի որ որոշել էին կանգ չառնել մեկ բալիկի վրա, շատ չանցած դիմեցին հաջորդ փորձին՝ նորից փոխնակ մոր օգնությամբ, և այս անգամ փոխնակ մայրը հղիացավ զույգով: 1 ամիս անց պարզվեց, որ կինն ինքնուրույն հղիացել է: Շատ շուտով իմ սիրելի պացիենտների ընտանիքը կդառնա բազմազավակ: Առողջություն մաղթենք այդ ընտանիքի բոլոր ներկա և ապագա անդամներին, սեր և միութուն: Թող բոլոր ընտանիքներում շարժիչ ուժը լինի սերը:

Հիշեցնեմ, որ անպտղությունը դատավճիռ չէ, այլ բուժվող հիվանդություն:

Մարգարիտա Մնացականի Գրիգորյան

«Շենգավիթ» ԲԿ-ի  «Մարդու վերարտադրողական առողջության  կենտրոն»-ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ



Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (27.07.18) | Հեղինակ: impoqrik.am W Դիտումներ: 1033 | Տեգեր: հետո, դիմելուց, պատմություն, Այն, մորը, մասին, Ինչպես, հուզիչ, Թե, փոխնակ | Վարկանիշ: 0.0/0