close

Հետաքրքիր փաստեր Ֆորտ Բոյարի մասին, որոնց մասին ոչ բոլորը գիտեն




 

   


Ֆորտ Բոյարը գտնվում է Ֆրանսիայի արևմտյան ծովափին: Կառույցը ստեղծվել է Նապոլեոն կայսեր հրամանով, իսկ համաշխարհային հռչակ է ձեռք բերել որպես համանուն հեռուստաշոուի նկարահանման վայր:

Ֆորտի կառուցման գաղափարը ֆրանսիացիների մոտ ծագել է XIV դարում՝ Լյուդովիկոս XVII-ի կողմից զինված ուժերի ավելացման կապակցությամբ:

Այն հրետանային կրակով պետք է պաշտպաներ Ռոշֆոր ծովային նավահանգիստը թշնամական նավերի հարձակումից: Ֆորտի շինարարությունը սկսվել է 1801 թվականին Նապոլեոն Բոնապարտի հրամանով և երկար ընդմիջումներով ավարտվել 1857 թվականին:

Կառույցը ձվաձև է: Ֆորտի կենտրոնում գտնվում է բաց բակ: Առաջին հարկում գտնվում են կառույցներ զինվորների և սպաների համար: Մեկ հարկ վերևում գտնվում են զինապահեստներ և պահեստներ, իսկ հաջորդում՝ սենյակներ ականանետների համար:

Շինարարության ավարտի ժամանակ արդեն առաջացել են ավելի կատարյալ զենքեր, որի պատճառով Ֆորդ Բոյարը դարձել է անպիտան: 1871 թվականից հետո ֆորտ Բոյարը օգտագործվել է որպես ռազմական բանտ, իսկ ХХ դարում արդեն նրանից լիովին հրաժարվել են:

1990 թվականին սկսվել է այդ անհայտ կառույցի ամենավառ պատմությունը: Այնտեղ սկսել են նկարահանել համանուն հեռուստահաղորդումը: Արդեն 26 սեզոն անընդմեջ նրա կանոնները անփոփոխ են. քաջերի խումբը մարտահրավեր է նետում Ֆորդի առաջադրանքներին, գաղտնիքներին և հանելուկներին:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (03.09.20) Դիտումներ: 132 | Տեգեր: գիտեն, մասին, Բոյարի, Հետաքրքիր, որոնց, Ֆորտ, ՓԱՍՏԵՐ, բոլորը, Ոչ | Վարկանիշ: 0.0/0