close

Հետաքրքիր փաստեր աշխարհի ԱՄԵՆԱ-ների մասին. մաս 1-ին




 

   


 

Ամենից շատ կարտոֆիլ ուտում են պարագվայցիները: Յուրաքանչյուր բնակիչ տարեկան ուտում է 225 կգ կարտոֆիլ:
***
Ամենից շատ շաքար օգտագործում են Կոստա Ռիկայի բնակիչները, յուրաքանչյուր շնչին տարեկան բաժին է ընկնում է 60 կգ շաքար:
***
Ամենից շատ միս օգտագործում են նորզելանդացիները, յուրաքանչյուր բնակչի տարեկան բաժին է ընկնում 117 կգ միս։
***
Ամենից շատ գարեջուր խմում են չեխերը: 126 լիտր` ահա նրանց տարեկան չափաբաժինը:
***։
Ալկոհոլի մեծ բաժինն ընկնում է Հարավային Աֆրիկայի սպիտակամորթներին: Նրանցից յուրաքանչյուրը տարեկան խմում է 8.2 լիտր մաքուր սպիրտ:
***
Ամենից շատ կոնֆետեղեն են ուտում անգլիացիները՝ տարեկան 14,1 կգ է բաժին ընկնում յուրաքանչյուրին:
***
Սուրճ ամենից շատ օգտագործում են շվեդները: Ամեն մի շվեդի տարեկան բաժին է ընկնում 12 կգ սուրճ:
***
Խմելու ջուր ամենից շատ օգտագործում են ամերիկացիները: Նրանք օրական սպառում են 2 միլիոն 100 հազար տոննա ջուր:
***
Հյուրերին ամենամեծ ճաշաբաժին է մատուցվում բեդուինների հարսանիքում: Խաշած ձվերը դրվում են ձկան փորի մեջ, ձկները՝ եփած ճտերի մեջ, ճտերը՝ եփած ոչխարների մեջ, իսկ ոչխարները` ուղտի մեջ։
***
Ջայլամի մեկ ձվով ձվածեղ են մատուցում 10 մարդու, քանի որ մեկ ձուն հավասար է հավի 20-25 ձվի:
***
Ամենալայն ծառուղին գտնվում է Կալիֆորնիայում: Ծառուղու լայնությունն անցնում է 140 մետրից:
***
Ամենաճշգրիտ մեխանիկական ժամացույցը պատրաստվել է 1955 թ. Կոպենհագենի քաղաքապետարանի համար: Ժամացույցի սխալը 300 տարում կարող է կազմել ընդամենը 0,5 վայրկյան:
***
1834 թվականին Գլազգոյի համալսարան ընդունվեց աշխարհի ամենաերիտասարդ ուսանողը՝ 10-ամյա Ուիլյամ Թոմսոնը, հետագայում մեծ գիտնական դարձած լորդ Կելվինը:
***
Ամենալայն ջրվեժը Կիոն է, որը գտնվում է Լաոսում: Բարձրությունն ընդամենը 15-21 մետր է, իսկ լայնությունը մոտ 11 կմ:
***
Ամենաստույգ կշեռքը գերմանական արտադրության Սարտորի–US-4108 էլեկտրոնային փոքրիկ կշեռքն է: Դրան զիջում է հոլանդական Ֆիլիպս ֆիրմայի պատրաստած կշեռքը, որը կարող է չափել գրամի մինչև հարյուրմիլիոներորդական մասը:

Հետաքրքիր փաստեր աշխարհի ԱՄԵՆԱ-ների մասին. մաս 1-ին

Ամենակատաղի ձկներ են համարվում Հարավային Ամերիկայի խոշոր գետերի պիրանիաները, որոնք հարձակվում են այն բոլոր էակների վրա, որոնք ջրում կտրուկ շարժումներ են անում: 1981թ. սեպտեմբերին նրանք կերան բրազիլական Օբիդոս նավահանգստի մոտ խորտակված նավի 300-ից ավելի ուղևորներին:
***
Ամենաձեռներեց «մայրիկը» ԱՍՆ-ի Կալիֆորնիա նահանգի Քոմպթոնի քաղաքացուհի ոմն Բարբարա Ջեյն Վիլյամսն է, որը 1971 թվականից մինչև 1978 թվականը կեղծված փաստաթղթերի միջոցով ներկայանալով 8 տարբեր ազգանուններով` քառորդ միլիոն դոլար նպաստ է ստացել իր 70 երեխաների համար։
***
Ցամաքային օձերից ամենաթունավորը Ավստրալիայում հանդիպող երկու մետրանոց տափակագլուխ օձն է։
***
Աշխարհի ամենանեղ փողոցը գտնվում է իտալական Ռիպատրանսոնում: Փողոցի լայնությունը տեղ-տեղ հասնում է 38 սմ-ի:
***
Ամենապայծառ աստղագիտական օբյեկտը հայտնաբերել է գերմանացի աստղագետ Գ. Կյուրը։ Օբյեկտը գտնվում է 10 միլիարդ լուսատարի հեռավորության վրա:
***
Մարդկության ամենահին երգերը օրորոցայիններն են: Աշխարհում չկա ոչ մի ազգ ու մշակույթ, որ չունենա օրորոցային երգեր:

***
Աշխարհի ամենահին պարը Մերենգան է, որն սկսել են պարել անհիշելի ժամանակներից: Սկզբնական շրջանում այն եղել է հնդկացիների և աֆրիկացիների ազգային պարը: Պարի շարժումներն այնքան բարդ էին, որ ուսումնասիրվում են մինչև օրս: Հետագայում Մերանգայի հիմքի վրա զարգացան աշխարհի բազմաթիվ ազգային պարեր:
***
Աշխարհի ամենալուռ վայրը հեռախոսային Բելլ ընկերության ձայնամեկուսիչ սենյակն է, ուր կլանվում է ձայնային հաճախականության 99,98 տոկոսը:
***
Մոլորակի վրա ամենափոքրիկ փոշին հելիումի փոշին է:
 ***
 Աստվածաշունչը առաջին տպագիր գիրքն է աշխարհում. տպագրվել է 1452-1455թթ.-ին: Այն նաև ամենաշատ թարգմանված գիրքն է: Միայն 19-րդ դարում Սուրբ գիրքը թարգմանվել է 400 լեզուներվ: 2000թ.-ի վերջին Աստվածաշնչի թարգմանված լեզուների թիվն անցավ 1900-ից: Տպաքանակով Աստվածաշունչը առաջինն է աշխարհում: 1900թ. 5 մլն. Աստվածաշունչ և 7 մլն. Նոր կտակարան է տպագրվել, 2000թ.-ին 36 մլն. Աստվածաշունչ և 57 մլն. Նոր կտակարան:
***
Ամենահին թղթյա հայերեն ձեռագիրը գրված է 981 թվականին Ղուկաս գրչի ձեռքով: Նյութեր հավաքողը եղել է հայրը` Դավիթ քահանան:
***
Ամենափոքր հայերեն ձեռագիրը կոչվում է «Տոնացույց»: Այն գրվել է Կա‎ֆայում 1434թ.-ին և կշռում է ընդամենը 19 գրամ (104թերթ):
***
Հայերեն ամենամեծ ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը Մշո վանք է բերվել 1205թ.-ին միաբանների հանգանակությամբ և Եսայի եպիսկոպոսի ղեկավարությամբ` փրկագնվելով մի վաճառականից: Այն գրել է Վարդան Կարնեցին, պատկերազարդել (ծաղկել է) է Ստեփանոսը (1200-1202թթ.) Ճառընտիրն ունի 605 թերթ:


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ


Աղբյուրը: http://www.erkusov.com/img/nkar2/1.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (02.04.13) Դիտումներ: 14886 | Տեգեր: Սա հետաքրքիր է, Գիտեիք որ | Վարկանիշ: 0.0/0