close

10 ֆիլմ, որոնք դիտելուց հետո ուզում ես ապրել ու վայելել կյանքը




 

   

internest.am

Ահա 10 ֆիլմ-գլուխգործոցներ, որոնք տակնուվրա են արել միլիոնավոր մարդկանց հոգիները և ուժ տվել նրանց ապրելու և իրենց երազանքներն իրականացնելու համար:

ՓՈՔՐԻԿ ՄԻՍՍ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Маленькая мисс Счастье / Little Miss Sunshine

Տարեթիվ: 2006
Ժանր: Դրամա, կատակերգություն
IMDb 7.9 / КиноПоиск.ru 7.5

Աշխարհում գոյություն ունի մարդկանց երկու տեսակ՝ պարտվողներ և հաղթողներ: Եվ նրանց միակ տարբերությունն այն է, որ հաղթողները չեն հանձնվում:

Թերևս լավագույն ֆիլմը այն մասին, որ կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը: Որովհետև եթե դուք էլ, ինչպես այս ֆիլմի փոքրիկ հերոսուհին, որոշել եք դառնալ «փոքրիկ միսս Երջանկություն», բայց ձեր ընտանիքը կազմված է անհաջողակ հայրիկից, բռնկուն մայրիկից, համասեռամոլ հորեղբորից, լռության երդում տված եղբորից և թմրամոլ պապիկից, և նրանք բոլորը պատրաստվում են ձեզ օգնել այդ հարցում, ապա ձեզ ոչինչ չի մնում, քան պարզապես հաճույք ստանալ մասնակցությունից:


7 ԿՅԱՆՔ

Семь жизней / Seven Pounds

Տարեթիվ: 2008
Ժանր: Դրամա, մելոդրամա
IMDb 7.7 / КиноПоиск.ru 8.2

Նրանք ծանոթ չեն, ունեն տարբեր ճակատագրեր, բայց ունեն մեկ ընդհանհուր գաղտնիք:

Բեն Թոմասը չի կարողանում ուշքի գալ ավտովթարից հետո, որը իր անզգուշության պատճառով խլել է 7 մարդու, այդ թվում և իր հարսնացուի կյանքը: Մեղքի զգացումից տանջվելով՝ նա որոշում է ուղղել անցյալի իր սխալը: Նվիրաբերելով իր կենսական օրգանները մահացու հիվանդ մարդկանց՝ նա օգնում է նրանց ապրել, նոր կյանք է տալիս նրանց՝ փորձելով լրացնել այն կյանքերը, որոնք այլևս չկան իր մեղքով: Ամեն ինչ ավելի է բարդանում, երբ Բենն անսապսելիորեն սիրահարվում է հերթական անծանոթին՝ Էմիլիին, ում կյանքը պատրաստվում էր փրկել:


ԵՍ ՔԵԶ, ԴՈՒ՝ ՈՒՐԻՇԻՆ

Заплати другому / Pay It Forward

Տարեթիվ: 2000
Ժանր: Դրամա
IMDb 7.2 / КиноПоиск.ru 8.1

Կարո՞ղ է արդյոք մեկ գաղափարը փոխել աշխարհը:

Թրևոր անունով 7-րդ դասարանցի այս տղան հորինել է աշխարհը փոխելու սեփական տեսությունը, որի էությունը չափազանց պարզ է. ես կօգնեմ քեզ, իսկ դու կօգնես 3 ուրիշ մարդու, իսկ հետո այդ երեքն էլ կշարունակեն նույն շղթան ու կտարածեն բարություն ու ջերմություն ամբողջ աշխարհում: Արդյո՞ք կգործի այս մեխանիզմը: Հավատացողները շատ քիչ են, բայց Թրևորը որոշում է փորձել դա՝ սկսելով բարի գործերի  այդ շղթան:


ԲԵՆՋԱՄԻՆ ԲԱԹԹՈՆԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Загадочная история Бенджамина Баттона / The Curious Case of Benjamin Button

Տարեթիվ: 2008
Ժանր: Դրամա, ֆանտաստիկա
IMDb 7.8 / КиноПоиск.ru 8

Երբեք չես իմանա, թե քեզ ինչ է սպասվում:

Այս ֆիլմը շատ նման է ամենայն մանրակրկտությամբ գրված գրքի: Ֆիլմի վրա կատարված հսկայական աշխատանքի արդյունքն ակնհայտ է՝ դերասանական գերազանց խաղ, անկրկնելի մթնոլորտ, ֆանտաստիկ իրադարձությունների գերհավաստի ներկայացում: Այս ֆիլմը կարող է ձեզ դուր գալ, կարող է և դուր չգալ, բայց այն դիտելուց հետո դուք միանշանակ չեք լինի առաջվանը:


ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Пока не сыграл в ящик / The Bucket List

Տարեթիվ: 2007
Ժանր: Դրամա, կատակերգություն, արկածային
IMDb 7.4 / КиноПоиск.ru 8.1

Կարող էր ավելի լավ լինել, բայց կարող էր և շատ ավելի վատ լինել, այնպես չէ՞:

Հրաշալի մի ֆիլմ հրաշալի դերասանների՝ Ջեք Նիքոլսոնի և Մորգան Ֆրիմանի մասնակցությամբ: Երկուսի հերոսներն էլ մահացու հիվանդ են և ընդամենը 1 տարվա կյանք ունեն: Միավորելով իրենց չիրականացած ցանկությունների ցուցակները՝ նրանք որոշում են ի կատար ածել դրանք, շրջագայել ամբողջ աշխարհով, հասցնել այն ամենը, ինչ չեն արել ողջ կյանքի ընթացքում և ուղղել հին սխալները: Այդ ֆիլմում չկա ոչ մի ավելորդ կադր կամ խոսակցություն, ֆիլմի յուրաքանչյուր րոպեն լցված է չափազանց հետաքրքիր սյուժեով և հզոր զգացմունքներով: Հերոսների յուրաքանչյուր խոսակցություն ի վերջո հանգեցնում է այն մտքին, որ ապրել պետք է ոչ թե վաղը, 1 շաբաթից, այլ հիմա:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ:

 




Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (04.06.17) | Հեղինակ: internest.am W Դիտումներ: 3058 | Տեգեր: Ես, դիտելուց, որոնք, Ուզում, Ու, հետո, Ֆիլմ, վայելել, 10, ապրել | Վարկանիշ: 0.0/0