close

Եռաբլուրում թաղված միակ մահմեդականը. ցնցող պատմություն. լուսանկար




 

   

​Henaran.am


Henaran.am-ը գրում է.

“Եռաբլուրում տեսե՞լ եք թուրքմենի գերեզմանը”,- հարցրեց ազատամարտիկ Հրահատ Մխիթարյանը: Հարցն անակնկալ էր՝ փորձեցի հասկանալ.”Զոհվածի մականու՞նն է թուրքմեն եղել”:

“Չէ ազգությամբ էր թուրքմեն, միասին ծառայել ենք Աֆղանստանում: Նրա կյանքում ամեն բան կապվեց հայի ճակատագրի հետ: Թուրքմենը ծանր վիրավոր էր ու հայ տղաներից մեկը նրան արյուն տվեց, որով էլ փրկեց կյանքը: Հետո հայ տղան զոհվեց ու արդեն հայի արյուն իր մեջ ունեցող թուրքմենը եկավ Ղարաբաղ՝ ընկերոջ տեղը կռվելու”,-հուզմունքով պատմեց ազատամարտիկը:

Մարդասիրությունը ու երախտագիտությունը ազգ ու հայրենիք չի ճանաչում: Թուրքմենը իր մեջ ներարկված հայի արյունը հեղեց պատերազմի դաշտում:

“Շատ ուժեղ տանկիստ էր, հրաշալի տղա ու զոհվեց ”,-պատմեց Հրահատը:

Թուրքմեն ազատամարտիկի դիակը 4 ամիս դիահերձարանում է մնում, ապա նրան հուղարկավորում են Եռաբլուրում:

Զինակից ընկերը նշեց, որ սկզբում սպարապետը երկմտել է, ասելով՝ մուսուլման է, սակայն հետո որոշում է կայացվել հայ ազատամարտիկներին վայել թաղել նաև թուրքմենին:

Հազար փառք ու պատիվ Արցախի հողին, որտեղ նահատակվել է նաև թուրքմենը:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ


Աղբյուրը: http://henaran.am/news_view.php?post_id=42338&fb_action_ids=779764812036592&fb_action_types=og.likes
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (13.05.16) | Հեղինակ: ​Henaran.am Դիտումներ: 5811 | Տեգեր: ազատամարտ, Արցախ, Հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0