close

Օդերևութաբանները բացահայտել են Բերմունդյան եռանկյունու առեղծվածը





 

   

newsarmenia.am

 Ամերիկացի գիտնականները նոր տեսություն են առաջ քաշել, որը պարզաբանում է Մայամիի, Պուերտո Ռիկոյի և Բերմունդյան կղզիների միջև գտնվող տարածքում նավերի և ինքնաթիռների առեղծվածային կործանումները:

500 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով այս տարածքում վերջին հարյուր տարվա ընթացքում կործանվել են հարյուրավոր նավեր և շուրջ 75 ինքնաթիռ, գրում է vokrugsveta.ru–ն։

Արբանյակից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ այսպես կոչված Բերմունդյան եռանկյունու վերևում կան վեցանկյան ձև ունեցող արտասովոր ամպեր, որոնց պատճառով այդ տարածքում քամու արագությունը կարող է հասնել 270 կմ/ժ–ի, իսկ ծովի ալիքների բարձրությունը՝ 13 մետր և ավել:

Նմանատիպ խոշոր ամպեր են նկատվել Բերմուդյան եռանկյունու արևմտյան հատվածում: Այս տարածքում քամու ուժգնությունն ուղղված է ամպերի ստորին ծայրից դեպի օվկիանոս, ինչը գիտնականները համեմատել են ավիառումբի ազդեցության հետ:

«Բերմուդյան եռանկյուն» բառակապակցությունն առաջին անգամ կիրառվել է 1950-ական թթ.-ին: Ենթադրվում է, որ դրա հեղինակը գրող Վինսենտ Գադդիսն էր, ով հոդված էր հրապարակել նավերի և ինքնաթիռներկ առեղծվածային անհետացումների մասին: Ավելի վաղ ծովագնացները, այդ թվում՝ Քրիստափոր Կոլումբոսը, պատմում էին Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանում արտառոց միջադեպերի և կողմնացույցի զարմանալի տվյալների մասին: 





Օդերևութաբանները բացահայտել են Բերմունդյան եռանկյունու առեղծվածը թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (09.11.16) | Հեղինակ: newsarmenia.am W Դիտումներ: 5159 | Տեգեր: առեղծվածը, Են, Օդերևութաբանները, Բերմունդյան, եռանկյունու, բացահայտել | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 160հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика