menu
person

Աշխարհի ամենաուժեղ մարդը հայ է (լուսանկարներ)

 


 

   

 

Հեղինակավոր CNN հեռուստաալիքն անդրադարձել է ծագումով հայ գերմանացի բոդիբիլդեր Պատրիկ Բաբումյանին։

Պատրիկ Բաբումյանը կոտրում է բոլոր կարծրատիպերը. նա ուժեղ է, միեւնույն ժամանակ արդեն երկար տարիներ է սնվում է բացառապես բուսական սնունդով։

«Բաբումյանը 2011թ. Փարիզում նվաճել է  «Գերմանիայի ամենաուժեղ մարդ» տիտղոսը։ Այդ ժամանակ նա արդեն բուսակեր էր։ Հրաժարվելով մսից եւ կենդանական ծագմամբ սնունդից՝ Բաբումյանն ավելի ուժեղ է դարձել եւ կարողացել նվաճել նորանոր ռեկորդներ»,- մեկնաբանում է ամերիկյան հեռուստաընկերությունը։

37-ամյա Պատրիկ Բաբումյանն այժմ շրջագայում է ամբողջ աշխարհով՝ ապացուցելով, որ կարելի է լինել ուժեղ, առողջ եւ էներգետիկ՝ հրաժարվելով կենդանական ծագումով սնունդից։

Պատրիկը ծնվել է Իրանի Աբադան քաղաքում, հայկական ընտանիքում։

7 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա, որտեղ սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ ուժային սպորտով։2013թ. նա համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ուսերին  555 կգ  ծանրությամբ տասը մետր քայլելով։

«Բուսակեր դառնալուց հետո կյանքումս ամեն ինչ կարգավորվեց: Ես ավելի ուժեղացա և ծանրամարտի Եվրոպայի 3 առաջնություններում էլ հաղթեցի, համաշխարհային ռեկորդներ սահմանեցի: Ես նկատեցի, որ մսի օգտագործումից հրաժարվելուց հետո իմ արյան ճնշումը կարգավորվել է, իսկ վնասվածքներից հետո ապաքինման գործընթացն էլ` կարճացել»,- նշել է Բաբումյանը:






Ամբողջական ֆոտոշարքը՝ այստեղ:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (23.08.16)
Դիտումներ: 3188 | Տեգեր: Հայ, մարդը, ամենաուժեղ, ԱՇԽԱՐՀԻ, (լուսանկարներ) | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *