Աշխարհի ամենագեր երեխան նիհարել է դպրոց հաճախելու համար. լուսանկարներ

Ինդոնեզացի 10-ամյա Արյա Փերմանան, ով ճանաչվել է աշխարհի ամենագեր երեխան, կարողացել է ձերբազատվել անհրաժեշտ քանակությամբ կիլոգրամներից, որպեսզի կրկին կարողանա քայլել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը`տղան 230 կգ էր կշռում և չէր կարողանում ինքնուրույն շարժվել, ինչի պատճառով էլ դպրոց չէր հաճախում: Այժմ նա 50 կգ-ով նիհարել է, ինչը նրան հնարավորություն է ընձեռել վերականգնել դասերը:
Տեղի և միջազգային մամուլի ուշադրության և մոր վերահսկողության շնորհիվ տղան փոխել է սննդակարգն ու օրվա ռեժիմը: Նա ամեն 2 ժամը մեկ քայլում է մի քանի րոպե, ամեն օր լողում է և առողջ սնունդ է ուտում` ածխաջրերի ցածր պարունակությամբ:
Նշվում է, որ բժիշկները երեխայի մոտ առողջական խանգարումներ չեն հայտնաբերել: Ծնողները ևս սկզբնական շրջանում ուշադրություն չէին դարձրել իրավիճակին, նրանց թվում էր, որ երեխան պարզապես խոշորամարմին է և լավ ախորժակ ունի:

Առնչվող նյութեր
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ