close

15 հետաքրքիր ու անհավատալի փաստ տիեզերքի ու Երկիր մոլորակի մասին




 

   


Երկիր մոլորակը, որում մենք ապրում ենք, լի է խորհրդավոր իրողություններով, անհայտ արարածներով ու անվերջանալի պատմությամբ, որը մարդկությունն անդադար ուսումնասիրում է: Սակայն Երկրի վրա տեղի ունեցող իրադարձություններն ու դրա իրական հզորությունը հասկանալու համար անհրաժեշտ է չդադարեցնել ուսումնասիրություներն ու բացահայտումները:


Ինչքան էլ հսկա ու անծայրածիր թվա մեզ Երկիրը, այն շատ փոքր է արեգակնային համակարգի այլ մարմինների ու գալակտիկայի և վերջապես` ողջ տիեզերքի համեմատ: Այս մասին գրում է Viralnova.com-ը` ներկայացնելով հետաքրքիր ու քիչ հայտնի փաստեր տիեզերքի ու մոլորակների մասին:
 

1. Նեյտրոնի աստղից վերցված մեկ գդալ նյութը միլիարդավոր տոննաներ է կշռում:

2. Մեկ օրը Վեներայի վրա (Արուսյակ) ավելի երկար է, քան մեկ տարին Երկրի վրա:

3. Մեկ ֆոտոնը (էլեկտրամագնիսական ճառագայթման տարրական մասնիկ) արևի միջուկից մինչև մակերես հասնում է 170 000 տարում:

4. Այդ նույն ֆոտոնը արևից մեր աչքերին հասնում է 8 րոպեում:

5. Մեզնից 33 լուսնային տարի հեռավորության վրա մի մոլորակ է գտնվում, որն ամբողջությամբ պատված է այրվող սառույցով:

6. Գնահատումների համաձայն` օրական 275 մլն աստղ է ծնվում:

7. Արծվի համաստեղությունում գազի ամպ կա, որն այնքան ալկոհոլ է պարունակում, որը կբավականացներ 400 տրիլիոն գավաթ գարեջուր պատրաստելու համար:

8. Voyager 1-ը մարդու ստեղծած ամենահեռու գտնվող սարքն է, որն ուղարկվել է տիեզերք:

9. Ծիր Կաթինը 4 պարուրվող թև ունի և ոչ թե երկու, ինչպես այն հաճախ պատկերվում է մշակույթում:

10. Ամեն տարի Լուսինը 3.8 սմ-ով հեռանում է Երկրից:

11. Տիեզերքում շուրջ 8000 կտոր տիեզերական թափոն կա, որը պտտվում է Երկրի շուրջը:

12. Ամեն հարյուրամյակը մեկ Երկրի պտույտը դանդաղում է 17 միլիվայրկյանով:

13. Olympus Mons-ը Մարսի ամենաբարձր լեռն է, որի համեմատ Էվերեստը թզուկ լեռ է թվում:

14. Արևը կազմում է արեգակնային համակարգի զանգվածի 99 տոկոսը:

15. Մեր գալակտիկայում ադամանդե մոլորակ կա, որը Երկրից մեծ է:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (24.01.18) Դիտումներ: 3304 | Տեգեր: տիեզերքի, Անհավատալի, փաստ, Մոլորակի, Ու, երկիր, 15, Հետաքրքիր, մասին | Վարկանիշ: 0.0/0