close

10 ամենաբարդ հարցերը ծնողների համար




 

   


Մեծ Բրիտանիայում մի խումբ հետազոտողներ կազմել են մանկական հարցերի տասնյակը, որոնք ամենաշատն են վախեցնում ծնողներին: Հարցմանը մասնակցել են ավելի քան 2000 ծնողներ, գրում է Ռոյթերը:


Ամենաբարդը պարզվել է «Ինչու՞ է լուսինը երբեմն ցերեկը երեւում» հարցն է: Դրան հաջորդում են «Ինչու՞ է երկինքը կապույտ» եւ «Երբեւէ կհանդիպե՞նք այլմոլորակայինների» հարցերը: 5 գլուխկոտրուկների շարքում են նաեւ «Որքա՞ն է մեր մոլորակի քաշը» եւ «Ինչու՞ են ինքնաթիռները օդում կախված» հարցերը:

6-րդ տեղը զբաղեցրել է «Ինչու՞ է ջուրը թաց», 7-րդը՝ «Ինչպե՞ս բաժանել սյունակով», 8-րդը՝ «Ձմռանը մեղուները եւ թռչունները ու՞ր են կորում», 9-րդը՝ «Որտեղի՞ց է հայտնվում ծիածանը», 10-րդը՝ «Ինչու՞ տարբեր ժամանակային գոտիներ կան» հարցերը:

Հարցված ծնողներից շատերը խոստովանել են, որ երեխաների հարցերին պատասխանելու համար իրենց չի բավականացրել դպրոցում ստացած մաթեմատիկական եւ բնագիտական գիտելիքները: Ծնողների կեսն անհանգստություն եւ դժգոհություն է զգում, երբ չեն կարողանում պատասխանել երեխաների հարցերին:

 
lragir.am


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (21.01.12) Դիտումներ: 4460 | Տեգեր: 10 ամենաբարդ հարցերը ծնողների համար | Վարկանիշ: 0.0/0