close

10 զարմանալի փաստ Երկիր մոլորակի մասին




 

   

mediamag.am

Մեր մոլորակը առանց վարանելու կարելի է անվանել յուրահատուկ: Չէ՞ որ Երկիր մոլորակը միակ մոլորակն է արեգակնային համակարգում, որի վրա գոյություն ունի կյանք: Համենային դեպս ապացույցներ, որ այլ մոլորակներում էլ կյանք գոյություն ունի՝ դեռևս հայտնի չեն:

Ներկայացնում ենք Ձեզ 10 զարմանալի փաստեր մեր սիրելի մոլորակի մասին: Փաստեր որոնք Ձեզ կզարմացնեն, կավելացնեն Ձեր գիտելիքների պաշարը և վերջապես փաստեր, որոնք ուղղակի հետաքրքիր են: Եվ այսպես.
 

1. Երկրի մթնոլորտը բաղկացած է 5 շերտից՝ տրոպոսֆերա, ստրատոսֆերա, մեզոսֆերա, թերմոսֆերա և էքզոսֆերա: Ամենաստորին շերտը՝ տրոպոսֆերան, ամենաբարակն է, սակայն մեծամասամբ հենց այդ շերտի շնորհիվ է, որ մեր մոլորակում կյանք գոյություն ունի:

 

2. Կարող եք մեզ չհավատալ, սակայն Երկիր մոլորակի անապատների մեծ մասը ոչ թե ավազից են, այլ քարերից և խճաքարերից: Աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան զբաղեցնում է տարածք, որը հավասար է Աֆրիկայի տարածքի 1/3-ին կամ ԱՄՆ-ի ամբողջ տարածքին:

 

3. Երբ մարդիկ ասում են, որ Երկիրը կլոր է՝ նրանք մի փոքր սխալվում են: Իրականում այն սեղմված սֆերոիդի տեսք ունի՝ այսինքն գունդ, որը վերևից և ներքևից մի փոքր սեղմված է:

 

4. Եթե հնարավոր լիներ գոլորշիացնել Երկիր մոլորակի բոլոր ծովերի և օվկիանոսների ջրերը, ապա դրա տակ մնացած աղի քանակությամբ հնարավոր կլիներ ամբողջ մոլորակը հավասարաչափ ծածկել 150 մետրանոց աղի շերտով:

 

5. Ամեն տարի Երկիր մոլորակի վրա տեղի է ունենում մոտ մեկ միլիոն երկրաշարժ: Բարեբախտաբար դրանց մեծ մասը այնքան թույլ են, որ նույնիսկ չեն գրանցվում գերճշգրիտ չափիչ սարքերով:


Շարունակությունը՝ այստեղ.

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (16.02.18) | Հեղինակ: mediamag.am W Դիտումներ: 1034 | Տեգեր: երկիր, 10, զարմանալի, փաստ, մասին, Մոլորակի | Վարկանիշ: 0.0/0