close

Քո ԱՍՏՂԱԿԵՐՊԻ բնութագիրը բնավորություն, հաջողակ օրեր, առողջական հարցեր և ավելին




 

   


Միանգամից ձեր ցանկացած Աստղակերպին անցնելու համար օգտվեք թայմկոդերից՝ ԱՅՍՏԵՂ.

Հորոսկոպի ստեղծումն ու ուսումնասիրությունը աստղագուշակի համար մշտապես եղել է մարդու և տիեզերքի ճանաչողության հավերժական գործընթաց, միստիկ արարողություն, որը նրան մոտեցրել է արարչության գաղտնիքների բացահայտմանը։ Հորոսկոպի ստեղուծմը պատահական պահի զբաղմունք չէր, անհատական հորոսկոպները կազմվում էին ժամանակի որոշակի պահին, երբ երկնային մարմինների դիրքերը բարենպաստ էին դրա համար։ Հին աստղագուշակության մեջ կոսմոգրամման երբեք հորոսկոպից անկախ չէր դիտարկվում։ Միջնադարյան հորոսկոպները ունեին բացված ծրարի տեսք, որի անկյուններում նշվում էին մոլորակների դիրքերը կենդանակերպի նշաններում և աստղագուշակական տներում։ Աստղագուշակական ավանդույթի համաձայն կարևորվում էր հատկապես ծննդյան պահին ելնող նշանը կամ առաջին տունը։ Այդ նշանն իշխող մոլորակը անվանվում էր մարդու ծննդյան տիրակալը և համարվում նրա հովանավորը։

XX դարի սկզբի անվանի աստղագուշակ Ալան Լեոն, որն ուներ չափազանց մեծ քանակության հորոսկոպների պատվերներ, ստիպված էր փոփոխություններ մտցնել այս ոլորտում։ Նա մշակեց հորոսկոպի վերլուծության էքսպրես մեթոդ, որը արագորեն հասանելի և հասկանալի կլիներ հասարակության լայն շրջանակի համար։ Ելնելով այն փաստից, որ Արևը մեծ կշիռ ունի հորոսկոպի մեջ, Ալան Լեոն կրճատեց հորոսկոպի վերլուծությունը՝ հանգեցնելով այն կենդանակերպի նշաններում Արևի դիրքի վերլուծության։ Կենդանակերպի ամեն մի նշանում Արևը գտնվում է մոտ 30 օր ՝ նշանից նշան անցնելով յուրաքանչյուր ամսվա վերջին տասնօրյակում։ Այսպիսով ամեն տարվա մարտի 21-ից ապրիլի 20-ը բոլոր ծնվածներն անկախ ծննդավայրից, ծննդյան օրից և ժամից համարվում են Խոյ նշանի տակ ծնված, ապրիլի 20-ից մայիսի 21՝ Ցուլ և այլն։ Այդպես սկիզբ առավ մինչև այժմ մեծ ժողովրդականություն վայելող արեգակնային աստղագուշակությունը, որի կանխատեսումները լայնորեն տարածում են ժամանակակից բոլոր լրատվամիջոցները։


Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: Kiss.am (23.02.21) Դիտումներ: 390 | Տեգեր: աստղակերպի, օրեր, բնութագիրը, առողջական, բնավորություն, հարցեր, քո, ավելին, Հաջողակ | Վարկանիշ: 0.0/0