close

Զույգի քնելու դիրքը ևս խոսում է հարաբերությունների որակի մասին




 

   



Ի տարբերություն ժեստերի, դիմախաղի կամ խոսելու ընթացքում մեր շարժումների, որոնք կարելի է կառավարել, քնած ժամանակ մեր մարմնի դիրքերը կառավարելը դառնում է անհնար: Եվ եթե մի փոքր ուշադրություն դարձնենք, դրանք շատ բան կպատմեն քնած մարդու մասին: Սակայն հիմա մենք կուսումնասիրենք ոչ թե առանձին մարդկանց, այլ զույգերի դիրքերի նշանակությունները քնած ժամանակ,- գրում է Visu Jums-ը:

 

 

 

1.  Կայուն հարաբերություններ, որոնք կառուցվել են մեծ դժվարությամբ: Մի քանի անհաջող փորձերից հետո զույգն արդեն մտածում է, որ այլևս երջանիկ չի լինի, և չնայած նրան, որ հիմա նրանք երջանիկ են, ամեն պահի վախենում են կորցնել այն:

Զույգի քնելու դիրքը ևս խոսում է հարաբերությունների որակի մասին


2.  Այսպես քնում են այն զույգերը, որոնք կապված են ամուր կապով, բայց օրվա մեծ մասն անց են կացնում իրարից հեռու: Նրանցից մեկը կարող է օրվա մեջ 10 ժամ աշխատել, իսկ մյուսն ամբողջ գիշեր զվարճանալ ընկերների հետ, սակայն նրանցից յուրաքանչյուրը մյուսին ընդունում է այնպիսին, ինչիսին նա իրականում կա:

Զույգի քնելու դիրքը ևս խոսում է հարաբերությունների որակի մասին


3.  Նրանցից ամեն մեկը մի կողմ է նայում, բայց նրանք կապված են ամուր կապով: Այսպես քնում են տարբեր խառնվածքի մարդիկ, որոնք ունեն տարբեր նախապատվություններ:  Օրինակ` նրանցից մեկը սիրում է միայնություն, մյուսը` հավաքույթներ, խնջույքներ և այլն:

Զույգի քնելու դիրքը ևս խոսում է հարաբերությունների որակի մասին


4.  Նման կերպ քնում են սիրահար զույգերը: Սակայն նրանց հայացքները լրիվ տարբեր են, այդ պատճառով էլ չի կարելի ասել, որ նրանք փայլուն ապագա են ունենալու: Եթե զույգը քնում է այս դիրքում, դա նշանակում է, որ նրանք փորձում են պաշտպանվել շրջապատից:

Զույգի քնելու դիրքը ևս խոսում է հարաբերությունների որակի մասին


5.  Այսպես քնում են այն զույգերը, որոնք օրվա ընթացքում վիճել են: Այդ պահին երկուսն էլ արդեն ոչինչ չեն զգում միմյանց նկատմամբ կամ ուղղակի չեն ուզում դա ցույց տալ: 

Զույգի քնելու դիրքը ևս խոսում է հարաբերությունների որակի մասին
 



Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: Kiss.am (28.04.15) Դիտումներ: 4667 | Տեգեր: աստղագուշակներ բազմազան | Վարկանիշ: 0.0/0