close

Կնոջ բնավորության մասին կպատմի նրա պայուսակը




 

   

Mari Love

Եթե ցանկանում եք ավելի լավ ճանաչել կնոջը, ուշադրություն դարձրեք նրա պայուսակին:

Թևի տակ պայուսակը պահում են գործունյա, վճռական, նպատակասլաց, բայց միևնույն ժամանակ ինքնամփոփ կանայք: Նրանք տեսնում են նպատակն ու վստահորեն գնում դեպի այն`հաճախ մոռանալով ինքն իր, անձնական կյանքի և գեղեցկության մասին:


Փոքրիկ ուսապարկ մեկ ուսի վրա կրում են մանկամիտ կանայք, որոնք պատրաստ չեն տղամարդու հետ լուրջ հարաբերությունների: Առավելագույնը, ինչի նրանք պատրաստ են, կինո կամ բոուլինգի գնալն է:


Պայուսակն արմունկի վրա կրում են կամակոր ու քմահաճ կանայք: Հաճախ նրանք նուրբ են ու խոցելի, բայց հմտորեն թաքցնում են դա այնպես, որ շրջապատի մարդիկ դա չեն նկատում:


Պահպանողական կանայք նախընտրում են պայուսակը կրելիս ամուր բռնել երկու բռնակներից: Նրանք իրենց սանձարձակություններ թույլ չեն տալիս, հետևում են իրենց խոսքին և արարքներին: Հաճախ նման կանանց ճշտապահությունն ու լրջությունն ընկալվում են որպես գոռոզություն:


Մեծ պայուսակ կրող կանայք անհամբեր են: Աշխատանքում և սիրո մեջ պահանջում են անհապաղ հավատարմության: Նրանք երբեք հենց այնպես չեն բարդացնում իրենց կյանքը, նախընտրում են հարմարավետություն և պարզություն ամեն ինչում:


Խիստ ձևվածքի և ոճի պայուսակ նախընտրում են գործունյա և պրակտիկ կանայք: Հագուստի մեջ նրանք հաճախ նույնպես ընտրում են դասական ոճը: Նրանք շատ բանի են հասել և ապագայի մեծ պլաններ ունեն: Գիտեն իրենց գինն ու չեն սիրում խառնաշփոթ ստեղծել իրենց շուրջ:


Վառ, անսովոր ու համարձակ դիզայնով պայուսակ ընտրում են համարձակ ու ստեղծագործ կանայք: Նրանք միշտ փնտրում են ինչ-որ նոր ու անսովոր բաներ: Արտաքինիս ինքնաբավ մարդիկ են երևում, բայց իրականում շատ խոցելի են և հիվանդագին են արձագանքում քննադատությանը:

Շարունակությունը՝ այստեղ
 


Модные женские сумки осень зима 2016



Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: Kiss.am (17.09.16) | Հեղինակ: Mari Love W Դիտումներ: 1564 | Տեգեր: նրա, մասին, պայուսակը, կպատմի, Կնոջ, բնավորության | Վարկանիշ: 0.0/0