close

Տարրական դասարանի աշակերտներն այլեւս միավորներով չեն գնահատվի. կրթության նոր չափորոշիչը հաստատվեց




 

   


Այսօր կառավարության նիստում ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նախագիծը ներկայացրեց Ժաննա Անդրեասյանը եւ հարցը կապված էր կրթության չափորոշիչների հետ: Նախագծով հաստատվեց նոր չափորոշիչ, որով պահանջ է ներկայացվում դպրոցներին:

«Դպրոցները ստանալու են ընտրության հնարավորություն՝ ուսումնական պլանի հիման վրա գործողություններ անելու համար: Պահպանվել է հստակ քաղաքականությունը, կարևոր ճկունության բաղադրություն է անհատական ընտրությունը եւ ավագ դպրոցի ռեֆորմ է իրականացվելու: Կարողանալու ենք անցնել անհատակացման դասացուցակի՝ ըստ աշակերտների հետաքրքրությունների: Քաղաքներում ունենք անհավասար իրավիճակ եւ դա կարող է վերացնել: Դրան կնպաստի նաեւ մոդուլային ուսուցումը», – նշեց նա:

Փոխնախարարը իր խոսքում նշեց, թե տարրական  դասարանների համար առաջարկվում է հրաժարվել միավորային համակարգից եւ այլ ձեւով խրախուսել աշակերտներին:


Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: News բազմազան | Ավելացրեց: Kiss.am (04.02.21) Դիտումներ: 266 | Տեգեր: աշակերտներն, այլեւս, դասարանի, չափորոշիչը, գնահատվի., կրթության, տարրական, հաստատվեց, չեն, Նոր, միավորներով | Վարկանիշ: 0.0/0