close

Հոսանքի նոր սակագինը փետրվարի 1-ից ուժի մեջ է. ով պետք է ավելի շատ վճարի




 

   

Medianews.site

Չորրորդ օրն է՝ հոսանքը երկրում թանկացել է. բայց ոչ բոլոր սպառողների համար: Այն բնակիչ-բաժանորդները, որոնց ամսվա ծախսը չի գերազանցի 400 կՎտ/ժամը, էլեկտրաէներգիայի դիմաց կշարունակեն վճարել գործող՝ նույն սակագնով:

400 կՎտ-ից շատ հոսանք օգտագործողների սակագինն է փոխվել, ավելացել 3 դրամով:

Թանկացումն ուժի մեջ է՝ փետրվարից, հիշեցնում են Հայաստանի էլեկտրական ցանցերից:

Նատալյա Սարջանյան («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ) — Փետրվարի ծախսը, եթե կգերազանցի տվյալ բաժանորդի 400 կՎտ-ից ավելին, այդ ժամանակ արդեն կհաշվի նոր սակագնով:

Հաշվարկի շատ պարզ մեխանիզմ է գործելու. այն որևէ ձևով կապված չէ բաժանորդի ո՛չ տարվա ընդհանուր ծախսի, ո՛չ էլ նախորդ ամսվա ցուցմունքի հետ: Իզուր են որոշ բնակիչներ անհանգստանում, թե հունվարի ցրտերին տունը հոսանքով են տաքացրել ու մեծ ծավալի էլեկտրաէներգիա սպառել. չստացվի՝ այդ պատճառով հայտնվեն թանկ հոսանք օգտագործողների ցուցակում: Նման ռիսկ չկա, պարզաբանում են հոսանք մատակարարող ընկերությունից: Բնակչի դեպքում կոմունալը բարձրացած նոր սակագնով է լինելու միայն և միայն այն ամսվա համար, որի ընթացքում հաշվիչը 400 կՎտ-ից մեծ ծախս է ֆիքսել:

Նատալյա Սարջանյան — Ցանկացած բաժանորդ վճարելու է տվյալ ամսում իր ծախսած էկելտրաէներգիայի չափով: Եթե տվյալ ամսում ծախսել է 400 կՎտ-ից ավելի, կվճարի արդեն նոր սակագնով, եթե հաջորդ ամիս կծախսի 400 կՎտ-ից պակաս, այդ դեպքում կվճարի նախկինում գործող սակագնով:

Ըստ Հանրային ծառայությունների հանձնաժողովի՝ Հայաստանում ամիսը 400 կՎտ-ից քիչ հոսանք է սպառում բնակչության մոտ 90 տոկոսը: Փորձել են այնպես անել՝ կոմունալի թանկացման ֆինանսական բեռը մնա այն ընտանիքների վրա, որոնք կարող են իրենց թույլ տալ ուզածի չափ էլեկտրաէներգիա օգտագործել:

Նպաստառու՝ սոցիալապես անապահով բաժանորդների զեղչված սակագները նույնությամբ պահպանվում են:

Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա տնտեսվարող-սպառողների համար որևէ շեմ սահմանված չէ: Նրանց հոսանքը փետրվարից 3 դրամով թանկացած է՝ անկախ՝ հաշվիչն ինչքան կպտտի:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: News բազմազան | Ավելացրեց: Kiss.am (04.02.21) | Հեղինակ: Medianews.site W Դիտումներ: 263 | Տեգեր: հոսանքի, շատ, ավելի, Նոր, մեջ, պետք, ով, սակագինը, 1-ից, Փետրվարի, է., վճարի, ուժի | Վարկանիշ: 0.0/0