menu
person

Տղամարդ լինելու առավելությունները

 


 

   Ալինա Դերձյան

(Հումորի զգացումից զուրկ պուրիտաններին կատեգորիկ խորհուրդ չի տրվում կարդալ)


 Ամբողջ կյանքի ընթացքում ձեր ազգանունը մնում է նույնը:

Ձեր ընկերները կարող են վստահ լինել, որ իրենց հոգին չեք հանի` «Մի՞թե ոչ մի նորություն չնկատեցիր» հարցով:

Դուք չունեք տրամադրության տատանումներ:

Ձեզ համար շոկոլադն ուղղակի քաղցրավենիք է:

Դուք կարող եք դառնալ երկրի նախագահ:

Դուք կարող եք սպիտակ շապիկ հագնել, երբ գնում եք ջրային զբոսանքի: 

Նոր կոշիկները չեն հարում ձեր ոտքերը:

Բնական է, որ կուշտ ուտելուց հետո դուք պիտի բղկաք:

Դուք հանգիստ կարող եք ընդհատել ընկերոջը, երբ նկատում եք, որ արդեն սուտը ստի վրա է հնարում:

Երբեք չեք նյարդայնանում, երբ չեն նկատում, որ կտրել եք ձեր մազերը:

Մեքենան վերանորոգող մեխանիկները ձեզ ճիշտն են ասում:

Միանման աշխատանքի դեպքում միանման աշխատավարձ եք ստանում:

Ստիպված չեք դիմանալ էպիլյացիայի կտտանքին, ձեր զգայուն մասերին երբեք չի դիպչում տաք պարաֆինը:

Կնճիռները ձեզ ավելի հմայիչ են դարձնում: Դուք իրար չեք խառնվում, երբ ձեր մազերին ճերմակն է խառնվում:

Ստիպված չեք առիթներ հնարել կրիտիկական օրերին հանկարծակի-անհրաժեշտաբար սենյակից դուրս գալու համար: 

 Ձեր հետույքը կարևոր դեր չի խաղում աշխատանքի ընդունվելու հարցազրույցի ժամանակ:

Զրուցելիս մարդիկ նայում են ձեր դեմքին, այլ ոչ թե կրծքին:

Ձեր հեշտանքն իրական է, միշտ:

Եթե ինչ-որ մեկը ձեզ որպես մարդ այնքան էլ դուր չի գալիս, դա դեռ չի նշանակում, որ նրա հետ չի կարելի կարգին սեքսով զբաղվել:


Կարդա նաև՝ Կին լինելու առավելությունները
 



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Kiss.am (07.08.17) | Հեղինակ: Ալինա Դերձյան W
Դիտումներ: 872 | Տեգեր: առավելությունները, լինելու, տղամարդ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *