close

Ինքնավստահ կնոջ 7 հատկանիշները




 

   

Mari Love

Ինքնավստահ կինը տեսանելի է հեռվից: Որո՞նք են նման կնոջ հատկանիշները:

1. Նա կարիք չունի ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու

Եթե նրան չեն վստահում, նա չի հանդուրժի դա և չի փորձի ինչ-որ բան ապացուցել: Նրան հատուկ չէ ինչ-որ բան ցուցադրաբար անել. չէ՞ որ դա նույնպես հասարակությանն ինչ-որ բան ապացուցելու միջոց է:


2. Նա ներքուստ ազատ է

Նա կարիք չունի համաձայնել այն բաների հետ, որոնք իրեն ձեռք չեն տալիս միայն այն պատճառով, որ դա նրանից սպասում են: Նա չի անի այն, ինչ իր սրտով չէ: Չէ՞ որ ինքնավստահ կինը ժամանակ չի ծախսում նրա վրա, ինչն իրեն հաճույք չի պատճառում:


3. Նա լավատես է

Ինքնավստահ կինն աշխարհին լավատեսությամբ է նայում: Նա չի կախում իր քիթը չնչին մանրուքների պատճառով, իսկ եթե վայր է ընկնում, անմիջապես վեր է կենում, ուղղում սանրվածքն ու առաջ գնում:


4. Նա հանգիստ է

Ինքնավստահ կինը երբեք չի անհանգստանում, չի կորցնում իրեն, սկանդալներ չի սարքում: Նա հավասարակշռված է և ողջախոհ:


5. Նա ինքնաբավ է

Նա սովոր չէ ինքնահաստատվել ուրիշների հաշվին և կախված լինել ինչ-որ մեկից: Բնականաբար նա սիրում է, երբ իրեն օգնում են, բայց միշտ հույսն իր վրա է դնում:



6. Նա չի նախանձում

Նա ուրախանում է, երբ ուրիշները հաջողության են հասնում կամ գոնե չեզոք դիրք է բռնում: Անգամ եթե իր սեփական գործերն այդքան էլ լավ չեն գնում, նա չի նախանձում մյուսներին. չէ՞ որ միայն թույլերն ու իրենց կյանքից անբավարարված մարդիկ են նախանձում:



7. Նա վճռական է

Նա կարողանում է ինքնուրույն որոշումներ կայացնել, անգամ եթե իր կողքին տղամարդ կա: Նա հույսը չի դնում բախտի վրա և ինքն է ստեղծում այնպիսի իրավիճակներ, որպեսզի հասնի իր նպատակներին:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Kiss.am (16.09.16) | Հեղինակ: Mari Love W Դիտումներ: 1625 | Տեգեր: հատկանիշները, Կնոջ, Ինքնավստահ | Վարկանիշ: 0.0/0