Վնասակար խորհուրդներ գեղեցիկ աղջիկներին կամ ինչպես ազատվել երկրպագուներից

Երկրպագուների բանակը քեզ հանգիստ չի տալիս, իսկ ընկերուհիներդ նախանձու՞մ են: Դա նրանից է, որ համարձակվել ես գեղեցիկ ծնվել: Ահա մի քանի ազդեցիկ խորհուրդ նրանց համար, ովքեր հոգնել են գեղեցիկ լինելուց և շտապ ուզում են տգեղանալ:
• Առավոտյան արթնանալիս առաջին հերթին չմոռանաս հիմնավոր դիմահարդարվել: Աչքերի հաստ պոչիկներ և տոնային կրեմի այնպիսի շերտ, որին կնախանձի շինարարության վրա աշխատող ցանկացած բանվոր:
• Համարձակորեն օգտագործիր ձեռքիդ տակ ընկած ցանկացած կոսմետիկա. մայրիկի կրեմը ծերացող մաշկի համար, մորաքրոջ երեք տարվա հնության դիմափոշին, քրոջդ շամպունը թեփի դեմ:
• Սննդակարգիցդ իսպառ վերացրու մրգերը, բանջարեղենն ու կաթնամթերքը: Մի սահմանափակիր կծու, յուղոտ, քաղցր ու խմորային ուտելիքները: Եվ այդ ամենը պետք է ուտել որքան հնարավոր է շատ, հատկապես գիշերային ժամերին:
• Մի լսիր ոչ մեկին և սկսիր ծխել. չէ՞ որ դա այդքան սեքսուալ է:
• Պառկիր քնելու միայն լուսադեմին: Դա կազատի քեզ «գեղեցկության քնից», որը տևում է ժամը 23-24-ը:
• Քնիր միայն տոթ սենյակում. մի օդափոխիր այն:
• Ոչ մի դեպքում քնելիս մի մաքրիր դիմահարդարումդ:
• Որքան հնարավոր է քիչ եղիր մաքուր օդին:
Շարունակությունը՝ այստեղ
Վնասակար խորհուրդներ գեղեցիկ աղջիկներին կամ ինչպես ազատվել երկրպագուներից թեմայով այլ հոդվածներ
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی