(Լիա) Սիրահարվել եմ նշանածիս եղբորը

«Մեկ ամսից իմ հարսանիքն է լինելու, իսկ ես հասկացա, որ սիրում եմ ապագա ամուսնուս եղբորը: Փշրեմ ընկերոջս սիրտը, թե իմը»:
Պատասխան
Բավականին բարդ իրավիճակ է: Եվ ընտրություն կատարելը ևս դժվար է: Պետք է քաջություն ունենալ և խոսել դրա մասին ընկերոջ հետ: Պարզե’ք Ձեզ համար , որ եթե հիմա կատարեք այնպիսի մի ճակատագրական քայլ, որի հետևանքով Դուք երջանիկ չեք լինի, Ձեր ամուսինը ևս վաղ թե ուշ կհասկանա, թե ինչ է կատարվում Ձեզ հետ: Եվ այդ վիճակը ավելի ծանր կլինի և’ Ձեզ համար, և’ Ձեր ամուսնու, և’ նրա եղբոր համար: միգուցե զրույցից հետո ստեղծվի վիճակ, որ անտանելի կթվա, բայց պետք է իմանալ, որ Ձեր անկեղծությունը վաղ թե ուշ կգնահատվի նրա կողմից: Ամուսնությունը շատ պատասխանատու քայլ է և դրան գնալիս պետք է լիարժեք համոզված ու վստահ լինել, որ պատրաստ եք լինել միասին ինչ էլ որ պատահի: Ձեր պարագայում ճանապարհի սկզբին արդեն չկա այդ կարևոր վստահությունը: Իհարկե, ընտրությունը Ձերն է, բայց հստակ պետք է պատկերացնել այն բոլոր հետևանքները, որ կարող են առաջանալ բոլոր դեպքերում: Եթե հիմա այս իրավիճակում Դուք կարող եք որևէ բան փոխել, որևէ լուծում տալ, ապա ամուսնությունից հետո դա անելը ավելի դժվար և միգուցե ցավոտ կլինի:
(Լիա) Սիրահարվել եմ նշանածիս եղբորը թեմայով այլ հոդվածներ
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی