Ինչպիսին պետք է լինի իսկական կինը ընտանիքում
 
Ընթրիքը պետք է պատրաստ լինի: Դրա մասին պետք է նախապես մտածել, անգամ ընթրիքի նախորդ գիշերը, որպեսզի ուտելիքները համեղ ու բազմապիսի լինեն: Դա միջոց է ամուսնուն ցույց տալու, որ մտածում ու հոգ եք տանում նրա մասին: Տղամարդկանց մեծ մասը տուն գալիս սոված է լինում, և լավ ուտելիքը ջերմ ընդունելության անբաժան մասն է:" />
close

Ինչպիսին պետք է լինի իսկական կինը ընտանիքում





 

   


Կարող եք լսել հոդվածի աուդիոտարբերակը
 

 

Ընթրիքը պետք է պատրաստ լինի: Դրա մասին պետք է նախապես մտածել, անգամ ընթրիքի նախորդ գիշերը, որպեսզի ուտելիքները համեղ ու բազմապիսի լինեն: Դա միջոց է ամուսնուն ցույց տալու, որ մտածում ու հոգ եք տանում նրա մասին: Տղամարդկանց մեծ մասը տուն գալիս սոված է լինում, և լավ ուտելիքը ջերմ ընդունելության անբաժան մասն է:

 

Ինչպիսին պետք է լինի իսկական կինը ընտանիքում

 

  • Պատրաստվեք: 15 րոպե հանգստացեք, որպեսզի թարմ լինեք: Շտկեք դիմահարդարումն ու վարսահարդումը: 
  • Ուրախ ու հետաքրքրվող եղեք: Ծանր օրվանից հետո նրան ոգեշնչում է հարկավոր: Ամուսնուն ոգևորելը ձեր հիմնական պարտականություններից է:
  • Հավաքեք տները: Ամուսնու գալուց առաջ կարգի բերեք տան հիմնական մասը:
  • Հավաքեք երեխաների դասագրքերը, խաղալիքները, ապա սեղանին թարմ սփռոց գցեք:
  • Ցուրտ ամիսներին պետք է ժամանակից շուտ վառեք բուխարին, որպեսզի ամուսինը չմրսի: Ամուսինը կզգա, որ ջերմ հանգրվանի է հասել, ինչը նրան անսահման բավարարվածություն կտա:
  • Պատրաստեք երեխաներին: Լվացեք նրանց ձեռքերն ու երեսները, սանրեք մազերը,Ինչպիսին պետք է լինի իդեալական կինը անհրաժեշտության դեպքում փոխեք հագուստը: 
  • Աշխատեք, որ տանն աղմուկ չլինի. ցանկացած լվացքի մեքենա ու փոշեկուլ պետք է անջատված լինի:
  • Ամուսնուն դիմավորեք դեմքի ուրախ արտահայտությամբ և պարտադիր ժպիտով:
  • Լսեք նրան: Գուցե նրան պատմելու շատ բան ունեք, բայց թողեք, որ ամուսինն առաջինը խոսի:
  • Երեկոն պատկանում է ամուսնուն: Մի բողոքեք, եթե նա ուշ է տուն վերադարձել կամ առանց ձեզ զվարճանքի վայր է գնացել: Հիշեք, որ ամուսինն ապրում է լարվածության և ճնշման աշխարհում, ուստի տանը պետք է հանգստանա, ոչ թե ձեր հանդիմանությունները լսի:
  • Մի՛ դիմավորեք ամուսնուն հանդիմանություններով և խնդիրներով:
  • Մի՛ բողոքեք, եթե ուշ է տուն վերադարձել կամ տանը չի գիշերել: Դա մանրուք է համեմատած նրա հետ, թե ինչ է նա ապրել ողջ օրվա ընթացքում:
  • Ամուսնու կյանքը հարմարավետ դարձրեք: Նրա համար տաք լոգանք կամ հարմար բազկաթոռ պատրաստեք: Նախապես տաք կամ սառն ըմպելիքներ պատրաստեք:
  • Պատրաստեք նրա բարձը, հանեք կոշիկնրը: Խոսեք հանգիստ ու հաճելի ձայնով:
  • Մի՛ պահանջեք նրա արարքների բացատրությունն ու մի կասկածեք նրա արդարության ու ազնվության վրա,- ամփոփում է Liberal-ը: Հիշեք, որ նա տան տերն է, ով միշտ արդար է և ճիշտ: Դուք իրավունք չունեք նրանից բացատրություններ պահանջելու:

Ինչպիսին պետք է լինի իսկական կինը ընտանիքում թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی






Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol29/inchpisin_petq_e_lini_iskakan_kiny_yntaniqowm_500.jpg
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (05.05.15) Դիտումներ: 2959 | Տեգեր: սեռերի հոգեբանություն, Կին-տղամարդ հարաբերություններ, ընտանիք, բազմազան խորհուրդներ կանանց, կանայք | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 160հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика