menu
person

Ի՞նչ անել, երբ սիրահարվել ես ամուսնացած տղամարդու...

 


 

   NEWS.am STYLE

Սերը, երբ գալիս է, չի հարցնում ո՛չ տարիք, ո՛չ էլ այն, թե տվյալ անձնավորությունն ընտրյալ ունի՞, թե՞ ոչ։ Ի՞նչ անել, երբ սիրահարվել եք ամուսնացած տղամարդու, ինչպե՞ս մոռանալ նրան, կամ արդյո՞ք պետք է մոռանալ։ Ահա մի քանի խորհուրդ։
 
Այստեղ պետք է առանձնացնել երկու դեպք, երբ կինը գիտի, որ իր սիրած տղամարդն ամուսնացած է, և երբ չգիտի ու իմանում է միայն սիրահարվելուց հետո։

Երբ կինը տեղյակ է, որ տվյալ տղամարդու սիրտը ազատ չէ, ապա, առաջին հերթին, պետք է ամեն ինչ անի, որ համակրանքը չվերածվի սիրո։ Կինը պետք է խուսափի նրա հետ շփվելուց, միայնակ մնալուց և հատկապես միասին ինչ-որ տեղ գնալուց։ Թեկուզ ընկերական մտերմությունը տվյալ դեպքում կարող է վտանգավոր լինել։

Երբ կինը չգիտի, որ տղամարդն ընտանիք ունի, բայց արդեն սիրահարված է, պետք է պայքարի իր սիրո դեմ, եթե, իհարկե, չի ցանկանում ամեն գնով իրենով անել տվյալ տղամարդուն։

Տարածված միտք է՝ եթե տղամարդը հանուն ինչ-որ մի կնոջ լքում է իր ընտանիքը, ապա չի բացառվում, որ այդ ինչ-որ մի կնոջն էլ որոշ ժամանակ անց կլքի՝ հանուն նոր սիրո։ Այնպես որ, կինը պետք է երկար մտածի՝ նախքան հարաբերությունները ամուսնացած տղամարդու հետ լրջացնելը։

Որոշ դեպքերում տղամարդիկ չեն լքում իրենց կնոջը, բայց և դեմ էլ չեն սիրահետել կանանց։ Պետք է հստակ հասկանալ՝ ինչ է ձեզանից ուզում տղամարդը, և արդյո՞ք դուք նրա հերթական սիրախաղի զոհը չեք։

Քիչ չեն իրավիճակները, երբ տղամարդը ամուսնալուծության եզրին է, և հանդիպում է նոր սիրո։ Այս դեպքում կինը պետք է ոչ թե խուսափի նրանից, այլև նրա կողքին լինի, եթե, իհարկե, նա չէ բաժանման պատճառը։

 




Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր



Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol32/31YfPtx_KA0-1-.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (21.11.15) | Հեղինակ: NEWS.am STYLE W
Դիտումներ: 3233 | Տեգեր: կապ ամուսնացած տղամարդու հետ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *