menu
person

Հումոր. 10 նշան, որ ընկերուհիդ դավաճանում է

 


 

   

Ordinaricus-ը գրում է ՝
   
Ձեզ եմ ներկայացնում Мaxim ամսագրի ռուսական տարբերակում հրապարակված խիստ զվարճալի այս հոդվածը։ Հիշեք միայն, որ այն ռուսների պրիզմայով է գրված, հատկապես՝ 2-րդ կետը։

1. Նրա դեմքին ինչ-որ տարօրինակ ժպիտ է հայտնվում, երբ նրա բջջայինին գալիս է հերթական հաղորդագրությունը «Բիլայնից», «Լ՛Էտուալից», կամ էլ «Ինչ-որ նոր բացված խանութից» ու որ առավել կասկածելի է՝ երբեմն պատասխանում է դրանց։

2. Քո երեխաներն ազատ հայերեն են խոսում։

3. Աշխատաննքից վերադառնալիս նրա պտուկները երևում են անգամ վերարկուի տակից։

4. Օդնոկլասսնիկի ցանցում նրա հարբած լուսանկարը, որտեղ նա քնած է աղցանի մեջ, ստացել է առաջին 5-ը։

5. Դու հաստատ գիտես, որ նա պարզապես ժամանակ չունի դավաճանելու, չէ՞ որ նա այնքան զբաղված է։ Նա շաբաթական հինգ անգամ լողավազան է այցելում, չորս անգալ պիլատես ու մարզասրահ։ Ու սա չհաշված՝ ամեն գիշեր տեղի ունեցող մակրամեի սիրահարների պարապմունքները։

6. Վերջերս միամիտ կուլ տվեց ամբողջական նրբերշիկ ճաշելու ժամանակ։

7. Նա իր հետույքին դաջել է «Անատոլիյ», իսկ քո անունը, հիշեցնենք, Անդրեյ է։

8. Նրա սեքսուալ կյանքը հարստացել է 3 նոր դիրքով, որոնցում նա իրեն վստահ է զգում ու անընդհատ հուշում է քեզ ճիշտ ձևը։

9. 5 տարվա ընթացքում դուք արդեն 4 բնակարան եք փոխել, բայց երբ էլ դուք տուն վերադառնաք, աստիճանավանդակում ծխում է միևնույն հարևանը՝ անդրավարտիքով։ 

10. Այն ընկերուհին, ում տանը նա պետք է գիշերեր այսօր, հենց նոր անցավ առջևովդ բարում։



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (07.03.16)
Դիտումներ: 963 | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *