close

Եթե ծեծում է, ուրեմն սիրո՞ւմ է





 

   


 

5sfer.com կայքը՝ հղում անելով «Նորապսակների կյանքը» գրքին, գրում է, որ մարդիկ տարբեր կերպ են պատկերացնում հարաբերությունների կառուցումը. ոմանք կիրառում է ծնողների փորձը, մյուսները՝ այն, ինչ հիշում են տեսածից կամ լսածից: Որպես արդյունք, յուրաքանչյուրն ունի որոշակի համոզմունքներ: Եկեք խոսենք կեղծ համոզմունքների մասին:

Ծեծում է, նշանակում է՝ սիրում է

Այս համոզմունքն առաջատար տեղ է զբաղեցնում, քանի որ փոխանցվում է սերնդեսերունդ:

– Մամ, նա ինձ ծեծում է,- բողոքում է դուստրը մորը,- Ես այլևս այսպես չեմ կարող:

– Աղջիկս, դիմացիր, եթե ծեծում է, ուրեմն սիրում է: Ես դիմացել եմ, դու էլ կդիմանաս,- պատասխանում է «հոգատար» մայրիկը:

Համաձայնեք, որ ում իրոք սիրում են, ցավ չեն պատճառում: Պատկերացրեք այսպիսի մի տեսարան. դուք քայլում եք փողոցով և տեսնում, թե ինչպես է տերը ոտքերով հարվածում իր շանը: Շան աղերսագին ձայները ստիպում են ձեզ մոտենալ չարագործին ու «սատկացնել» նրան: Դա՝ մտքում: Բայց մենք, որպես դաստիարակված մարդիկ, կմոտենանք ու կհարցնենք, թե շունն ի՞նչ արարքով է բարկացրել նրան: Պատկերացրեք ձեր զարմանքը, երբ նա պատասխանի, որ դա սիրո արտահայտում է: Վայրենի է հնչում, չէ՞:

Հիմա պատկերացրեք, որ ամուսինն ամեն օր ծեծում է, իսկ դուք ասում եք՝ ծեծում է, ուրեմն՝ սիրում է: Հիմարություն: Եթե շանն ենք խղճում, ապա ինչո՞ւ ենք արդարացումներ գտնում մարդկանց շրջանում կատարվող դաժանություններին:

Ուրեմն այսպես, եթե ծեծում է, նշանակում է՝ ատում է: Երբ տղամարդն իրեն տրված ուժով, որը նեգատիվ էմոցիաները պահելու համար է, ձեռք է բարձրացնում փափկասուն կնոջ վրա, դա վկայում է, որ նա սահմանները խառնել է: Հավատացեք, դա ընդհանրապես սիրո վկայություն չէ: Դրանց տղամարդու տեսակին դժվար է դասել: Դրանց խիղճն ու մարդկային արժանապատվությունը բացակայում են:

Եթե ձեր ընկերը կամ ամուսինը նման գործողություններ է իրեն թույլ տալիս, միանգամից դիմեք իրավապահ մարմիններին:

Թարգմանությունը՝ 168.am-ի


Եթե ծեծում է, ուրեմն սիրո՞ւմ է թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (29.07.16) Դիտումներ: 1454 | Տեգեր: Եթե, սիրո՞ւմ, ուրեմն, ծեծում | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 160հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика