Հարցեր հոգեբանին«Ընկերուհուս հետ, կարելի է նաև ասել կնոջս, արդեն 7 տարի է ապրում ենք մի տան մեջ, սիրում ենք իրար, երջանիկ ենք, որ իրար հետ ենք, մեր հարաբերություններում ամեն ինչ լավ է, բայց միևնույնն է 7 տարի է մի բայց խեղդում է ինձ... մորս անհամաձայնությունը:" />
close

«Մայրս չընդունեց ընկերուհուս, քանի որ նրա կյանքում արդեն եղել էր անհաջող ամուսնություն...»





 

   


Հարցեր հոգեբանին


«Ընկերուհուս հետ, կարելի է նաև ասել կնոջս, արդեն 7 տարի է ապրում ենք մի տան մեջ, սիրում ենք իրար, երջանիկ ենք, որ իրար հետ ենք, մեր հարաբերություններում ամեն ինչ լավ է, բայց միևնույնն է 7 տարի է մի բայց խեղդում է ինձ... մորս անհամաձայնությունը:

Հենց սկզբից մայրս չընդունեց ընկերուհուս, քանի որ նրա կյանքում արդեն եղել էր անհաջող ամուսնություն, մեր ձևով ասած` ամուսնացած - բաժանված էր:
Մենք, միևնույնն է շարունակում էինք հանդիպել: Ես կարծում էի մայրս կամաց- կամաց կհաշտվի այն մտքի հետ, որ ես և ընկերուհիս միասին ենք լինելու, և կդադարի արհամարհել ընկերուհուս, այնինչ նա արհամարհեց նաև իմ որոշումը, երբ հայտնեցի, որ ուզում ենք ամուսնանալ:
Հարսանիք չարեցինք, չամուսնացանք ու չստացանք ամուսնության վկայական, բայց սկսեցինք միասին ապրել մի հարկի տակ, քանի որ
երկուսիս համար էլ անհնար էր հետաձգել մեր միությունը:
Կինս միշտ հարգանքով է խոսում մորս մասին, երբեք ավելորդ արտահայտություններ թույլ չի տալիս ասել նրա հասցեին, և չի կանգնում մեր միջև, այնինչ մայրս սկսում է նախատել կնոջս, եթե ես ուշ- ուշ եմ տեսության գնում նրան: Բայց իրականում հակառակն է, կինս է ինձ ասում գնա, զանգիր, տես մայրդ ոնց է:  Այս մասին ասում եմ մորս, բայց դա էլ ոչինչ չի փոխում, հակառակը սկսում է հիշել անցած- գնացած օրերը, թե ինչու էսպես եղավ, և այլն: Մայրս այնպես է խոսում   ամուսնացած- բաժանված կնոջ մասին, կարծես այդ կինը երբեք լավ մարդ չի կարող լինել:
Չեմ ուզում նրան հակառակն ապացուցել, քանի որ միևնույնն է, նա իրենն է պնդում:
  Եվ մայրս, և կինս թանկ են ինձ համար, երկուսին էլ ուզում եմ երջանիկ տեսնել, որից ավելի շատ ես եմ երջանկանալու, բայց մայրս խոսք անգամ չի ուզում լսել կնոջս ընդունելու մասին, և մենք շարունակում ենք ապրել այսպես:
Ինքս ինձ տանջում եմ տարբեր հարցերով, միշտ հարց եմ տալիս, թե ինչու ամեն ինչ այս կերպ ընթացավ, և պատասխան չեմ գտնում...
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող եմ անել ես, որ չեմ արել այս 7 տարիների ընթացքում, որ դուրս գամ այս տհաճ վիճակից»:                         

Հակոբ Թ.


ՊԱՏԱՍԽԱՆ

Հակոբ, դու հայտնվել ես շատ տխուր իրավիճակում, և միայն դու ինքդ կարող ես կարգավորել այն:
Կարծում եմ, բոլոր ազգերի բոլոր տղամարդկանց համար էլ երջանկություն է, երբ մոր և կնոջ հարաբերություններում համերաշխություն է տիրում:  Սա ազատում է տղամարդուն ավելորդ գլխացավանքից, և նա ստիպված երկու կես չի լինում, որպեսզի կարողանա թե մեկի, թե մյուսի պարտադրած չափով ուշադրություն ցուցաբերել:
Ուշադրություն ասելով պետք է հասկանանք խնամք, հոգատարություն, նվերներ, զանգեր և այլն, և այլն:
Իսկ երբ մեկի հանդեպ ուշադրությունը շատ է, և մյուսը դա խանդով է ընկալում, սկսվում է անհաշտությունը, քանի որ կինը մնում է կին` մայր է, կին է, քույր, թե ընկերուհի, նրանց բոլորին էլ պետք է համապատասխան ուշադրություն տրամադրել:

Չգիտեմ, գուցե դու 7 տարի առաջ, երբ հանդիպում էիր ներկայիս կնոջդ հետ, քո ունեցած ողջ ուշադրությունը տրամադրել ես նրան, և մորդ մոտ վախ է առաջացել, որ նա քեզ
«կտանի» ու ինքը կմնա առանց քեզ... Երևի թե այդպես էլ լիներ, եթե քո կինն իրոք ատելությամբ լցվեր քո մոր հանդեպ և քեզ թույլ չտար նրան այցելեիր: Բայց քո նամակը հակառակն է ասում. քո կինն է հիշեցնում քեզ, որ այցելես մորդ... Այ, տեսնում ես, քո կողմից մայրդ հաստատ անտարբերություն է նկատել, և դա վերագրել է կնոջդ, ինչքան էլ դու հիմա ուզում ես հակառակն ապացուցել:
Երեխաներ չգիտեմ, ունեք, թե ոչ, բայց ունենալու դեպքում պետք է որ քո մայրը նրանց տեսնելու ցանկություն հայտներ, թեկուզ իր տանը: Եթե դեռևս չունեք, ապա լրջորեն մտածեք այդ մասին, գուցե ձեր առաջնեկի ծնունդը դառնա մորդ և կնոջդ բարեկամության սկիզբը:
Չեմ կարծում, որ մի մայր կարող է այդքան երկար ժամանակ անդրդվելի մնալ, երևի դու և կինդ պետք է ձեր գործերում ավելի համոզիչ լինեք, որ մայրդ հավատա և վստահի ձեզ: Եթե քո կինն իրոք հարգում է քո մորը, դու էլ պետք է այնպես անես, որ այդ հարգանքը վերածվի փոխադարձ սիրո:
Դու շփվում ես մորդ հետ, և պետք է փորձես քո հաճախակի այցելություններով նրա կյանքը լցնել քո և կնոջդ կյանքի պատառիկներով այնպես, որ մայրդ մի օր առանց ձեզ իրեն լրիվ միայնակ զգա: Իհարկե, սկիզբը շատ դժվար կլինի. նա չի ցանկանա լսել, բայց դու պետք է ասես:
Նվեր արա ու անպայման նշիր, որ միասին եք ընտրել: Արա ամեն ինչ, որ շահես ձեր տուն գալու նրա համաձայնությունը:
Դրանից հետո, կարծում եմ, կինդ կանի այն ամենը, որ իր սկեսուրից ստանա փոխադարձ հարգանք:
Սա կլինի այն բարի սկիզբը, որ դու ցանկանում ես ունենալ: Բայց ամեն դեպքում, և դու, և կինդ չպետք է մոռանաք, երբ մայրդ ձեր կողքն է, երկուսիդ ուշադրությունն էլ պետք է ուղղված լինի նրան:
Հարգելի՛ Հակոբ, համոզված եմ, դու կվայելես այն երջանկությունը, որի կարիքն այդքան զգում ես:

Նարե Աթոյան



«Մայրս չընդունեց ընկերուհուս, քանի որ նրա կյանքում արդեն եղել էր անհաջող ամուսնություն...» թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: Kiss.am (18.02.13) Դիտումներ: 3975 | Տեգեր: Հարցեր հոգեբանին, ծնող-զավակ հարաբերություններ, ընտանեկան խնդիրներ | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 160հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика