Այս դիետան ստեղծել են դեղագործ Սումիկոն և նրա ամուսինը՝ Հիտոշին, ով այս դիետայով կարողացավ նիհարել 18 կիլոգրամ։
Այս դիետայում ամենակարևորն այն է, որ առավոտյան պետք է ուտել բանան և օրվա ընթացքում խմել գոլ ջուր։ Արդյունքները տեսանելի են լինում 2 շաբաթից։
Նախաճաշին կարելի է ուտել մեկ բանան։ Եթե չեք կշտանում, ապա սպասեք 15 րոպե և կերեք փոքր քանակությամբ այլ ուտելիք։
Ճաշին և ընթրիքին նորմալ կարող եք սնվել, սակայն ընթրիքը չպետք է լինի ժամը 6-ից հետո։ Չկան այլ կանոններ կամ արգելքներ, բայց նախընտրելի է խուսափել տապակած սնունդից և չափից ավել չուտել։
Միակ ըմպելիքը, որ կարող եք խմել, գոլ ջուրն է, որը պետք է անընդհատ խմել օրվա ընթացքում։