Օրական մեկ խորը ափսեով վայրի հապալաս ուտելը կպաշտպանի մի շարք հիվանդություններից՝ ներառյալ ճարպակալումը, սրտային հիվանդությունները, շաքարախտը: Այս մասին են վկայում գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները:
Ութ շաբաթ շարունակ ամեն օր օգտագործելով այդ հատապտուղը՝ հնարավոր է կանխել այդ հիվանդությունների ախտանիշները:
Ինքնին շաքարախտը, արյան բարձր ճնշումը և ճարպակալումը կարող են բերել արյունատար անոթների վնասման, բայց հատուկ վտանգ է ներկայացնում այս երեք հիվանդությունների միասնությունը:
Հապալասի պտուղները հարուստ են պոլիֆենոլ հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են սիրտը և օգնում իջեցնել արյան ճնշումը: Դա նշանակում է, որ դրանք կարող են օգնել նվազեցնել արյունատար անոթների վնասվելը, ինչպես նաև արյան մեջ շաքարի պարունակությունը:
Ամենալավ տարբերակը հապալասը հում վիճակում օգտագործելն է, քանի որ դրանք թխվածքաբլիթներում օգտագործվելով որպես միջուկ՝ ավելի քիչ օգտակար նյութեր են պարունակում: