close

Թառամած կրկնակզակը վերացնելու 7 միջոց. Արդյունքն ակնհայտ կլինի




 

   


Կանայք հաճախ կրկնակզակը վերացնելու համար դիմում են պլաստիկ վիրաբույժների և կոսմետոլոգների: Ներկայացնում ենք 7 բնական միջոց, որոնք կօգնեն վերացնել կրկնակզակը:

Ինչպես ազատվել կրկնակզակից...

1. Ձվի սպիտակուց

Անրաժեշտ է մեկ լավ դիմակ անել: Խառնիր 2 ձվի սպիտակուցը, 1 ճ. գ. կաթ, 1 ճ. գ. մեղր, 1 ճ. գ. կիտրոնի հյութ և մի քանի կաթիլ կծու անանուխի յուղ: Պառկիր մեջի վրա, թուլացիր, դիմակը քսիր կզակիդ, ավելի լավ է՝ ամբողջ դեմքիդ, պարանոցիդն և դեկոլտեիդ հատվածին: Թող 15-20 րոպե, հետո լվա տաք ջրով: Այս դիմակը լիֆթինգի հրաշալի ազդեցություն ունի՝ ձգում է մաշկը, դարձնում է առաձգական, հարթեցնում է կնճիռները:


2. Վիտամին Е

Ավելացրու վիտմին Е-ի օգտագործումը: Այն մեծ քանակությամբ պարունակվում է լյարդի, գետնանուշի, կանաչու մեջ: Նաև կզակի մերսում արա՝ օգտագործելով վիտմին Е-ի յուղային լուծույթ: Այդպես կավելացնես արյան հոսքը դեպի այդ հատված, մաշկը ավելի առաձգական և հարթ կլինի:



3. Կակաոյի յուղ

Կակաոյի յուղը հալեցրու ջրային գոլորշու վրա: Այն քսիր կզակին օրական 2 անգամ շատ փափուկ շարժումներով՝ մաշկը չձգելով: Այն կմեծացնի դրա էլաստիկությունը և կնվազեցնի կզակի կախվելը:


4. Սեխ և խնձորի հյութ

Սեխի միջուկի և խնձորի հյութի խառնուրդը կհարթեցնի մաշկի տոնը և կօգնի վերացնել կրկնակզակը: Այս խառնուրդը քսիր բամբակի վրա և թող մաշկիդ վրա 15-20 րոպե: Հետո լվա տաք ջրով:


5. Կանաչ թեյ

Խորհուրդ ենք տալիս օրական մի քանի բաժակ կանաչ թեյ խմել առանց շաքարավազի նյութափոխանակությունն արագացնելու և նիհարելու համար: Ավելորդ քաշը հանգեցնում է կրկնակզակի առաջացման:


6. Ցորենի ծիլերի յուղ

Կզակի հատվածը մերսիր ցորենի ծիլերի յուղով ամեն օր մոտ 20 րոպե: 30 օր անց զարմանալի արդյունք կստանաս: Կրկնակզակը մեծապես կնվազի, այդ հատվածը կձգվի և շոշափելիս հաճելի կլինի:


7. Կոկոսի յուղ

Կոկոսի յուղով մերսում անում են կրկնակզակը կանխելու համար: Մաշկը էլաստիկ և ձիգ կլինի:

Բնական միջոցներն ակնթարթային արդյունք չեն տալիս: Ուստի ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է դրանք պարբերաբար օգտագործել առնվազն 1 ամիս: Պետք է նաև հատուկ մարզանք անել դեմքի մկանների համար՝ ֆեյսբիլդինգ, որը ոչ թե պարզապես կազատի կրկնակզակից, այլև կօգնի ձգել ամբողջ դեմքը: Ստորև բերված տեսանյութում ներկայացվում է՝ ինչ վարժություններ է պետք անել:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (30.08.20) Դիտումներ: 568 | Տեգեր: Թառամած, վերացնելու, արդյունքն, կլինի, ակնհայտ, կրկնակզակը, միջոց. | Վարկանիշ: 0.0/0