close

Ո՞ր յուղերն են օգտակար դեմքի համար




 

   

168.am

 
 

Բոլոր կանայք ցանկանում են երիտասարդ մաշկ ունենալ՝ առանց քիմիական միջոցներ օգտագործելու: Այսօր ձեզ ենք ներկայացնում մի քանի բնական յուղեր, որոնք կօգնեն պահպանել դեմքի բնական գեղեցկությունն ու երիտասարդությունը: Յուղերը պետք է օգտագործել քսուքների փոխարեն: Յուղերից կարող եք պատրաստել տարբեր դիմակներ և վայելել դրանց արդյունքը:

Գոյություն ունեն բազային և եթերային յուղեր: Շատ բազային յուղեր համապատասխանում են մաշկի գրեթե բոլոր տեսակներին, ինչպես նաև լուծում են մի շարք մաշկային խնդիրներ: Բազային յուղերը խորհուրդ է տրվում օգտագործել առանձին և չխառնել իրար, իսկ ահա եթերային և ոչ բազային յուղերը կարող եք խառնել: Հիշեք, որ եթերային յուղերը շատ հագեցած են, այդ իսկ պատճառով մի քանի կաթիլը բավական է:
 


 

Ո՞ր յուղերն են օգտակար դեմքի համար

Սկսենք բազային յուղերից:

Ձիթապտղի յուղը համարվում է ամենամատչելի և արդյունավետ բազային յուղերից մեկը: Այն հնարավոր է օգտագործել և՛ խոհանոցում, և՛ մաշկի խնամքի համար:

Ձիթապտղի յուղը հարմար է գրեթե բոլոր տիպի մաշկերի համար: Պարզապես պետք է համապատասխան քսուք ընտրել ձեզ համար, որը հարմար է և՛ գնային առումով, և՛ համապատասխանում է մաշկի տեսակին:

Շի յուղն ընկույզի հոտ ունի, այն հարթեցնում է մանր կնճիռները, փափկեցնում և սնուցում է մաշկը:

Դեղձի կորիզի յուղը հարմար է զգայուն մաշկի համար:
 


 

Ժոժոբայի յուղը չոր մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկն է: Այն ներթափանցում է մաշկի խորը շերտերը և օգնում է պահպանել խոնավությունը:

Ավոկադոյի յուղը համապատասխանում է յուրաքանչյուր տիպի մաշկի: Ավոկադոյի յուղը փափկեցնում, սնուցում և խոնավեցնում է մաշկը:

Նշի յուղը թեթև և շատ նուրբ յուղ է: Այն օգտագործվում է դեմքի տարբեր դիմակներ պատրաստելու համար: Նշի յուղը վերացնում է բորբոքումները, կարգավորում է ճարպագեղձերի ֆունկցիան: Այս յուղը հարմար է չոր և բորբոքված մաշկի համար: Նշի յուղը սնուցում, խոնավեցնում, փափկեցնում է մաշկն ու օգնում է հարթեցնել մանր կնճիռները: Յուղն ունի վերականգնող և հանգստացնող հատկանիշներ:
 

Արգանի յուղն ամենաօգտակար և արդյունավետ յուղերից մեկն է, որը վերականգնում է մաշկի բնական գեղեցկությունն ու երիտասարդությունը: Հարթեցնում է կնճիռներն ու ունի վերականգնող հատկանիշներ: Արգանի յուղի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ.

Սիրելի կանայք, հիշե՛ք, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է: Պարզապես պետք է մի փոքր ժամանակ տրամադրել ձեզ, և գեղեցիկ ու երիտասարդ տեսքն ապահովված կլինի:

 

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (23.05.16) | Հեղինակ: 168.am W Դիտումներ: 2240 | Տեգեր: գեղեցկություն և առողջություն | Վարկանիշ: 0.0/0