close

Նոր առաջացող խալերի խնդիրը




 

   


ՀԱՐՑ: Դեմքիս շատ խալեր կան, և դրանց քանակն ավելանում է: Մոծակի խայթած հատվածում հայտնվում է խալ, նախկին բշտիկի տեղում` նույնպես: Թերապևտն ինձ ուղարկել է կոսմետոլոգի մոտ` այդ խալերը լազերային ճանապարհով հեռացնելու համար: Սակայն ես համոզված չեմ, որ սա պարզապես կոսմետոլոգիական խնդիր է: Սոլյարի չեմ այցելում, արևայրուքի հարցում չեմ չարաշահում: Արդյո՞ք կարելի է որևէ կերպ կանգնեցնել դրանց շարունակական առաջացումը:

ՊԱՏԱՍԽԱՆ: Թերևս դրանք խալեր չեն, քանի որ վերջիններիս առաջացման մեխանիզմը փոքր-ինչ այլ է: Նկարագրությունից դատելով` խոսքը տեղային գոյացումների տարատեսակի մասին է. լիպոմա (ճարպապզուկ, ճարպային ուռուցք), ատերոմա (կիստա, ճարպագեղձի լայնացում) կամ ֆիբրոմա (միացնող հյուսվածքից բաղկացած ելուստ): Դրանք կարող են ձևավորվել ենթամաշկային ճարպային շերտում` որևէ վնասվածքի արդյունքում (օրինակ` միջատի խայթոցի):

Հարկավոր է ոչ միայն հեռացնել արտաքին դրսևորումները, այլև պարզել, թե որո՞նք են այդ գոյացումների առաջացման պատճառները` խնդիրը հիմնովին լուծելու համար: Խորհուրդ կտայի ընդհանուր ստուգում անցնել և անհրաժեշտության դեպքում բուժում սկսել մաշկաբանի մոտ:

Միխայիլ Չերեպանին, բ.գ.թ., «Սեմեյնայա» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ




Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (04.08.20) Դիտումներ: 305 | Տեգեր: խնդիրը, առաջացող, Խալերի, Նոր | Վարկանիշ: 0.0/0