close

Նիհարելու արդյունավետ միջոց սոդայի օգնությամբ




 

   


Եթե երազում եք գեղեցիկ և սլացիկ կազմվածքի մասին, ապա այն կարող եք ձեռք բերել պարզ և արդյունավետ միջոցի օգնությամբ: Իմացեք, թե ինչպես կարելի է նիհարել սոդայի օգնությամբ: Սոդան օժտված է ճարպերը քայքայելու ընդունակությամբ և միևնույն ժամանակ՝ անվնաս է մարդկանց համար:

Հիշեք, որ սոդայի օգտագործումը հակացուցված է նրանց, ովքեր ունեն ստամոքսային հիվանդություններ, բարձր ճնշում և սրտային առիթմիա: Եթե Դուք առողջ եք և ունեք միայն ավելորդ քաշ, կարող եք օգտվել հետևյալ բաղադրատոմսերից:

Նիհարում ենք մեկ շաբաթվա ընթացքում:

Փորձեք տաք վաննաների կուրս` ջրի մեջ ավելացնելով սոդա: Բարձր ջերմաստիճանով ջուրը սոդայի հետ ազդում է` ինչպես արդյունավետ լիմֆոդրենաժ: Օրգանիզմից դուրս է գալիս ավելորդ հեղուկը, իսկ հյուսվածքներում ուժեղանում է արյան հոսքը, ինչը նպաստում է ճարպի քայքայմանը:

Բաղադրատոմսը շատ պարզ է: Վաննայի մեջ լցրեք 42 աստիճան տաքության ջուր, ավելացրեք 200 գրամ սոդա և 100 գրամ ծովային աղ: Պրոցեդուրայի տևողությունը` 20 րոպե: Դրանից հետո մի չորացեք, այլ փաթաթվեք սավանով և պառկեք ծածկոցի տակ: Կարելի է կրկնել 2 օրը մեկ: 2 կգ կարող եք նիհարել հենց առաջին պրոցեդուրայից հետո:

Քաշը արագ գցելու պարզ միջոց:

Քաշը արագ գցել թույլ կտա հատուկ ըմպելիքը: Հիշեք, որ օգտագործել կարելի է միայն կերակրի սոդան:

Վերցրեք 1 բաժակ եռացրած ջուր և ավելացրեք այնտեղ մեկ հատ կիտրոնի հյութ: Եռացրած ջրով մյուս բաժակի մեջ ավելացրեք մեկ թեյի գդալ սոդա: Սկզբում փոքր կումերով խմեք կիտրոնաջուրը, իսկ հետո՝ սոդայաջուրը: Քնելուց առաջ այսպիսի կոկտեյլի օգտագործումը թույլ կտա շատ արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից:


Աղբյուրը` 168.am

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (25.06.16) Դիտումներ: 20982 | Տեգեր: դիետաներ, գեղեցկություն և առողջություն, մարմնի խնամք | Վարկանիշ: 0.0/0