close

Նարնջի բացառիկ օգտակար հատկությունները, բուժական նպատակով կիրառման ձևերը





 

   


Նարինջը C վիտամինի լավագույն աղբյուր է: C վիտամինն օրգանիզմում կատարում է երկու կարևոր դեր.

1. ապահովում է իմունային համակարգի արդյունավետ գործունեությունը,

2. կայունացնում է հոգեվիճակը:

Օրգանիզմում այս վիտամինի պակասն անհրաժեշտ է արագ վերականգնել: C վիտամինն օգտակար է երակների լայնացման և թութքի դեպքում, այն ամրացնում է արյունատար անոթները: C վիտամինի առկայությունը ենթադրում է առողջ լնդեր ու ամուր ատամներ: Մի կարևոր բան ևս. C վիտամինի միջոցով կալցիումն արագորեն հասնում է օրգանիզմի անհրաժեշտ հատված: Նարինջը հարուստ է նաև կալիումով, որի պակասի դեպքում մարդը կարող է անընդհատ ունենալ գլխացավեր:

 

 

Նարինջը և նրա հյութը պետք է օգտագործել ուտելուց 30 րոպե առաջ. պետք չէ նարինջն ուտել օսլա պարունակող սննդամթերքի կամ քաղցրավենիքի հետ: Բարձր ջերմության ժամանակ որքան հնարավոր է  շատ խմեք նարնջի հյութ: Նարինջն անփոխարինելի է գեր մարդկանց համար:

Հին աշխարհի բժիշկները այս արևադարձային պտուղները լայնորեն կիրառել են տարբեր հիվանդությունների բուժման նպատակով: Օրինակ, նարնջի կեղևն օգտագործել են դողէրոցքի ժամանակ: Դողէրոցքով հիվանդներին հանձնարարվել է  ամեն օր (օրական 2-3 անգամ) ընդունել նարնջի հաստ կեղևից ստացված փոշին:

 

 

Նարնջի հյութը դարեր շարունակ համարվել է  լնդախտի դեմ լավագույն  բուժամիջոցներից մեկը: Սակայն  նարնջի հյութը խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի, տասներկումատնյա աղու խոցի, բարակ աղիների խրոնիկական բորբոքման, ենթաստամոքսային գեղձի բորբոքման, գաստրիտի և ստամոքսահյութի բարձր թթվայնության  ժամանակ: Այս հիվանդությամբ տառապողները նարնջի հյութ կարող են խմել հիվանդության թեթևացման ժամանակ: Նարնջի հյութը համարվում է ցածր կալորիականությամբ սնունդ:

Նիհարելու և ճարպակալումը կանխարգելելու  նպատակով շաբաթվա ընթացքում խորհուրդ է տրվում 2 օր ուտել նարինջ, հազարի աղցան և խմել ոչ քաղցր թեյ:

Նարնջի բացառիկ օգտակար հատկությունները, բուժական նպատակով կիրառման ձևերն ու հակացուցումները, որոնց մասին քչերը գիտեն



Նարնջի բացառիկ օգտակար հատկությունները, բուժական նպատակով կիրառման ձևերը թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (07.12.21) Դիտումներ: 176 | Տեգեր: հատկությունները, օգտակար, ձևերը, կիրառման, Նարնջի, նպատակով, ԲԱՑԱՌԻԿ, բուժական | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 160հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика